Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը նահանջել է կոռուպցիայի ընկալման ինդեքսում

Վերադարձ լուրերի բաժին

13:20 , 27 Հունվար 2016

2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանը 168 երկրների շարքում զբաղեցրել է 95-98 րդ տեղը՝ Կոռուպցիայի ընկալման համարաթվում (ինդեքսում)։ Հիշեցնենք, որ այն պարբերաբար հրապարակվում է Transparencu International կազմակերպությնա կողմից, և 2015 թվականի զեկույցը հրապարակվել է այսօր։

Հայաստանի հետ 95-98-րդ տեղերը 35 միավորով բաժանում են  Մալին, Մեքսիկան և Ֆիլիպինները։ Հիշեցնենք, որ 2014-ի զեկույցում մեր երկիրը 94-րդ հորիզոնականում էր՝ 37 միավորով (երկրները գնահատվում են 0-ից 100 միավոր սանդղակով, որտեղ զրոն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր մակարդակը, 100-ը՝ ամենացածրը):

Ամենից ոչ կոռումպացված երկիր (վարկանիշի առաջին տեղը) Դանիան է, որն ունի 91 միավոր։ Նրան հաջորդում են Ֆինլանդիան և Շվեդիան։ Իսկ վարկանիշը եզրափակում են  Սոմալին, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը:

Վրաստանը 48-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 66-րդ, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ 119-րդ, Իրանը՝ 130-րդ:

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: