Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր

Վերադարձ լուրերի բաժին

01:01 , 20 Հունիս 2019

Հայաստանը նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Գործող համաձայնագրերով Հայաստանն ունի դեռ մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ, որոնք առայժմ չեք օգտագործվել, մոտ այդքան էլ նախնական քննարկումների փուլում է: Այդ մասին ասաց ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր բյուջեով նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում և ինչ ծավալով: «Նոր վարկային ծրագրեր նախատեսում ենք իրականացնել: Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներն օգտագործելով վարկերը մարելու մասին, այլ մեր ներգրաված փոխառու միջոցների և դրա սպասարկման միջոցով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն` մենք ոչ թե սահմանափակելու ենք նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու ենք, որ դրա կառավարելիության աստիճանը բարձրանա, և դա մեզանից մեծ ջանք չի պահանջի »,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ այսօր էլ նույնիսկ գործող համաձայնագրերով մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ կան, որոնք չեն օգտագործել առայժմ: Եվ դեռ այդքան էլ ունեն նախաքննարկման փուլում: Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այնպես լինի, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի 60 տոկոսի:

Ջանջուղազյանը նշեց, որ եթե հարկաբյուջետային քաղաքականության և կանոնների տրամաբանությունը պահպանեն, ապա եթե նույնիսկ հասնի այդ տոկոսին, դրա բացատրությունն ունենալու են: Նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որ հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: