Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը մինչև 2025 թ. իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը կստանա վերականգնվող աղբյուրներից

Վերադարձ լուրերի բաժին

15:15 , 02 Դեկտեմբեր 2019

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների համագործակցությունն անցնում է գործնական փուլի: Այդ ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև համաձայնագրի ստորագրումը հայտնվել է արաբական մամուլի ուշադրության կենտրոնում:

Gulf News-ը գրում է, որ աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերությունը պաշտոնական համաձայնագիր է ստորագրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հետ: Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանում կմշակվեն 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր: Դա ենթադրում է 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում հայկական տնտեսության մեջ:

Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեի և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքի ներկայությամբ նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը և Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր: Gulf News-ը մեջբերել է Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիի խոսքերն այն մասին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում իրենց ղեկավարության ներկայությամբ ստորագրել պայմանագիր՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը: «Հայաստանը հանձնառություն է ստանձնել մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրներից, այն ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա»,- գրում է Gulf News-ը:

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Emirates News Agency-ն, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը, նշել է, որ համատեղ նախագծով նախատեսվում է 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել Հայաստանի արևմուտքում:

Գործակալությունը հիշեցրել է, որ դեռևս 2019 թվականի հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց էր կատարել ԱՄԷ, որտեղ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդես էր եկել իբրև գլխավոր բանախոս: «Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ հունվարի 11-18-ը կայանալիք «Աբու Դաբի կայունության շաբաթ-2020» համաժողովի շրջանակում խոսելու «Երիտասարդությունը հանուն կայունության» ֆորումին»,- գրում է Emirates News Agency-ն:

Արմենպրես

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։