Invalid username or password
Չինաստանում ապրիլի 29-ին մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ Հայաստանը ևս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագրով տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել և ապահովվել է դիզայներական լուծումներով՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։
Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ և խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ և ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաև Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը և մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ և մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ և պարագաներ, հայկական գրեր և հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները և գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։
Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ և քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։
Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։ Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ և միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։
Դիտումներ 1551
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում: