Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը մասնակցել է «World Routes 2015» համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:28 , 22 Սեպտեմբեր 2015

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, մասնակցել է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:

«World Routes» համաժողովը, որն անցկացվել է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:

Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:

Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները:

««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:

Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից էր նաև աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Բանակցություններ են տարվել շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից (ցանկ)

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:

ԱԺ նիստը (ուղիղ)

Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ