Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:15 , 12 Մարտ 2019

Բեռլինում մարտի 6-10-ը տեղի է ունեցել «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

B4b.am-ը տեղեկացնում է, որ ցուցահանդեսին այս տարի մասնակցում էր հայկական մոտ 25 զբոսաշրջային ընկերություն, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություն, անհատ տուր-օպերատորներ։ Նրանք ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող փաթեթներ, այդ թվում՝ զբոսաշրջային համատեղ ծրագրեր Հայաստանում և տարածաշրջանում:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու համտես:

Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։