Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա

Վերադարձ լուրերի բաժին

23:24 , 18 Ապրիլ 2020

Հայաստանի կառավարության միջոցառումների նպատակն է օգնել իրական հատվածին` դիմակայելու ոչ բարենպաստ շուկայական պայմաններին և խուսափել կորպորատիվ հատվածում մասսայական դեֆոլտներից։ Այս մասին գրված է «Մուդիս»-ի հրապարակած «Հայաստանը ձգտում է մեղմել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության և բանկերի վրա» խորագրով մարտ ամսվա զեկույցում:

Զեկույցում նշվել է, որ երկրի տնտեսությանը սատարելու և կորոնավիրուսի բռնկման բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումները կնվազեցնեն բացասական ազդեցությունը բանկերի ակտիվների որակի վրա, որոնք կարող են առաջանալ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ)վարկավորման և սպառողական վարկավորման նկատմամբ նրանց խոցելիությունից:

«Մուդիս»-ի գնահատմամբ՝ կորպորատիվ հատվածի համար կառավարության կողմից նախատեսված համաֆինանսավորման և վերաֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև վարկերի տոկոսավճարների սուբսիդավորումը առևտրային բանկերի համար ռիսկեր չեն ստեղծի, բացի այդ կնպաստեն վարկառուների վարկունակությանը և բանկերի պորտֆելների որակին։

«Մուդիս»-ը գնահատել է, որ ԿԲ-ի հորդորը` առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների, չեն հանգեցնի բանկերի ակտիվների որակի դասակարգման և լրացուցիչ պահուստավորման պահանջի փոփոխության և, հետևաբար, կարճաժամկետ հատվածում ոչ մի ազդեցություն չեն ունենա բանկերի կանոնադրական կապիտալի պահանջի վրա:

2020 թ. ապրիլյան զեկույցում նշված է, որ Հայաստանում բանկային վերահսկողությունն ու կարգավորումը նույնպես առաջադիմական են և ապագային միտված` նպատակ ունենալով ապահովել ֆինանսական կայունությունը։ Բազել 3-ի ստանդարտներին համապատասխան ԿԲ-ն իրականացրել է կապիտալի և իրացվելիության նորմատիվ պահանջները: Այսպիով, բանկային համակարգում արժութային ռիսկը մեղմելու և դոլարայնացումը ապախթանելու նպատակով ԿԲ-ն սահմանել և պահպանել է արտարժույթով վարկավորման խիստ պահանջներ և արտարժութային ավանդների դիմաց կիրառում է ավելի բարձր պարտադիր պահուստավորում՝ պահանջելով, որ պահուստների մի մասը պահվի արտարժույթով։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին անհատական մոտեցում ցուցաբերել կորոնավիրուսի հետևանքով դժվարությունների առջև կանգնած վարկառուների նկատմամբ։ Դա հատկապես վերաբերում է բարձր ռիսկային ոլորտների (օրինակ` հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտ և զվարճանքներ) վարկառուներին, որոնց առաջարկվել է իրենց վարկերի վերակառուցման և արտոնյալ ժամանակահատվածի կիրառման մեխանիզմներ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: