Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային շուկայում ավելի ցածր գներով տեղաբաշխել եվրոպարտատոմսերը

Վերադարձ լուրերի բաժին

09:40 , 30 Օգոստոս 2019

Մուդիզ վարկանիշային գործակալության կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային շուկայում ավելի ցածր գներով տեղաբաշխել եվրոպարտատոմսերը և դրա շնորհիվ խնայել միլիոնավոր դոլարներ։

Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ առանձնացնելով Մուդիզ գործակալության կողմից ընդգծված մի շարք կարևոր շեշտադրումներ։ Ըստ Ներսես Երիցյանի 2006 թվականից ՀՀ-ի վարկանիշի վատթարացումը պայմանավորված է եղել նրանով, որ Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն է ձեռք բերել տրանսֆերտներից և խոցելի է եղել ՌԴ-ից եկող արտաքին շոկերից։ Մուդիզն արձանագրել է, որ ՀՀ-ի դիմադրողականությունը տրանսֆերտների կախվածության և ՌԴ-ից եկող արտաքին շոկերի նկատմամբ բարձրացել է՝ շեշտը դնելով տնտեսության բազմազանեցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային, մասնավոր ընկերությունների նախաձեռնությունների վրա։

Մուդիզը գնահատել է նաև երկրի վարկանիշն ըստ ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման և ըստ ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վերին սահմանաչափերի, որոնք Հայաստանի համար եղել են BA և A2: ՀՀ-ն այս ցուցանիշներով տարածաշրջանում առաջատարն է։ Այս ցուցանիշները միջազգային ներդրողներին ներկայացնում են ՀՀ ֆինանսական համակարգը և մակրոտնտեսական միջավայրը։ Ն. Երիցյանի խոսքով՝ վերջինս նշանակում է, որ եթե ՀՀ ֆինանսական հաստատությունները և մասնավոր ձեռնարկություններն ազգային արժույթով կապիտալի շուկայի, կառավարության հավակնություններին համապատասխան թողարկումներ իրականացնեն, ապա 4 նիշ ավելի բարձր վարկանիշ կտրամադրվի՝ հնարավորություն տալով այդ վարկանիշով միջազգային շուկա դուրս գալ։

Ներսես Երիցյանը կարևորել է նաև, որ վարկանիշի բարձրացումը հնարավորություն կտա միջազգային շուկայում նվազեցնել թողարկվող եվրոպարտատոմսերի գները՝ հանգեցնելով խնայողությունների ավելացման։ Ըստ ԿԲ փոխնախագահի՝ վարկանիշն ապագայում կարող է ավելի բարելավվել, եթե կառավարությունն իր կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումները շարունակի իրականացնել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Ամերիկացի Լուսանկարիչը հատուկ հնարքի միջոցով ցույց է տալիս, թե որքան միայնակ է մեր այսօրվա աշխարհը, և որքան են քչացել մարդկային շփումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել: