Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը հարևան երկրներից տարբերվում է իր ֆինանսական կայունությամբ. Արթուր Ջավադյան

Վերադարձ լուրերի բաժին

17:12 , 26 Հունիս 2017

«Կա վստահություն, և ներդրողների համար այսօր Հայաստանում ստեղծվել է գների կայունություն և ֆինանսական կայունություն: Եվ տարբերությունը մեր հարևան ֆինանսական համակարգերից դա է, որ և՛ տարածաշրջանի, և՛ ԱՊՀ երկրների շարքում ֆինանսական կայունության բոլոր ցուցանիշներով գտնվում ենք բավականին բարվոք վիճակում: Սա առաջին գրավականն է ներդրումների համար»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թ. Պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խոսելով ԱՄՆ դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլարի ներդրումների և ՀՀ ֆինանսական համակարգի կայունության մասին:

Ըստ նրա` պետք է ստեղծել բորսան, դեպոզիտարիան, կատարելագործել որոշ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ներդրումներ իրականացնել և զարգացնել մեր կապիտալի շուկան: Վերականգնվող էներգետիկայի դեպքում, ըստ Ա.Ջավադյանի, խոսքը գնում է ոչ թե 8 մլրդ դոլարի ներդրումների, այլ այդքան ներդրումների հնարավորությունների մասին, որ մեր շուկան կարող է կլանել, իսկ ՎԷ հնարավորություններն այսօր անսահման են: ԿԲ նախագահը նշեց, որ KFW-ն պատրաստ է խորացնել ծրագիրը, մի քանի ծրագրեր կան, որոնք կապված չեն պետության հետ, այլ ուղղակիորեն ֆինանսավորվում են մասնավոր ընկերությունները:

«Չօգտագործել այն, որ Հայաստանում կա միջինում 250-ից ավելի արևային օր, դա մեր կողմից սխալ կլինի ու աններելի»,- նկատել է Ա.Ջավադյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսական տեխնիկայի նվիրատվություն Լոռու մարզի համայնքներին

Եվրոպական միությունը շարունակում է անհապաղ աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին` կորոնավիրուսի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար:

Հայաստանում ֆինանսական համակարգն իրացվելի է

Այդ մասին հավաստում է կենտրոնական բանկի հաշվետվությունը:

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը: