Invalid username or password
«Dubai 2020» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակման և այլ աշխատանքների համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է ՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորի մրցույթ:
Օպերատորի հիմնական պարտականություններից են Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակում՝ համաձայն ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթություններին։ Կոնցեպտը Հայաստանի մասնակցության brandbook-ի հիմք է ծառայելու և ուղղորդելու է համապատասխան տեղեկատվական նյութերն ու միջոցառումները ամբողջ ցուցահանդեսի ընթացքում։ Օպերատորը պետք է համագործակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ցուցահանդեսին առնչվող բոլոր որոշումներում, օրինակ՝ տնտեսության գերակա ճյուղերի ընտրության և ներկայացման հարցում: Կազմակերպիչ օպերատորի պարտականություններից է նաև միջոցառման վեցամսյա մանրակրկիտ ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման նախագծում և կազմակերպում:
Ընկերությունը սահմանված բյուջեի սահմաններում պետք է պլանավորի և իրականացնի ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտ գործողությունները, համակարգի ցուցահանդեսի տարածքի վարձակալության, շինարարության, դիզայնի, ձևավորման և լոգիստիկ այլ խնդիրների հետ կապված բոլոր գործընթացները: Կազմակերպությունը պետք է ապահովի նաև անհրաժեշտ երկխոսություն՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, միջոցառման կազմակերպման գործընթացը շարունակական համապատասխանեցնի կառավարության նպատակներին և խնդիրներին: Օպերատորի հիմանական պարտականություններից են Հայաստանում ներդրումային և զբոսաշրջային գրավչության պատշաճ ներկայացման ապահովումը, Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ իրազեկման, մարքեթինգային միջոցառումներ և արշավների իրականացումը՝ միտված Հայաստանի տաղավարի բարձր տեսանելիությանը և այցելուների ներգրավմանը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորը ծրագրի առաջընթացի վերաբերյալ նաև հայերեն և անգլերեն զեկույցների պետք է կազմի՝ ամենամսյա պարբերականությամբ։ Կառավարությանը ներկայացվող զեկույցները պետք է կազմվեն թե՛ նախապատրաստական և թե՛ իրականացման փուլերի ընթացքում:
Իսկ կազմակերպությանը ներկայացվող պահանջներից են ընկերության/կոնսորցիումի կամ ընկերության աշխատակիցներից առնվազն 3-ի առնվազն 5 տարվա փորձ հետևյալ աշխատանքներում՝ Հայաստան բրենդի ներկայացում միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ, մարքեթինգային արշավների կազմակերպում, աշխատանք մեդիա ոլորտում, միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և Expo Dubai 2020-ին համանման այլ միջոցառումների կազմակերպում, ընկերության/կոնսորցիումի կողմից Հայաստանի համար նշանակալի իրադարձության համաշխարհային ճանաչելիությանն ուղղված ոչ պակաս, քան 1 խորհրդանիշի կամ ապրանքանիշի ստեղծման փորձ:
Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ պահանջների բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր՝ լուսանկարների, տեսագրությունների և այլ ձևաչափերի տեսքով, կազմակերպության ղեկավարի և աշխատակիցներից առնվազն 3-ի ինքնակենսագրությունները, ուղեկցող նամակ Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի նախնական առաջարկով։ Իսկ մեծածավալ file-երի պարագայում դիմումատուն կարող է օգտագործել ամպային հավելվածներ (google drive, dropbox, wetransfer և այլն)։ Դիմումները պետք է ներկայացնել expo@mineconomy.am էլ հասցեով մինչև մայիսի 10-ը։
Դիտումներ 721
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: