Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը կմասնակցի Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:31 , 19 Ապրիլ 2019

Չինաստանում ապրիլի 25֊27֊ը կկայանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի երկրորդ միջազգային գագաթնաժողովը։ Ադ մասին հայտնեց ՉԺՀ֊ի արտաքին գործերի նախարար Վան Յին։

Գագաթնաժողովին կմասնակցեն 150 երկրից ներկայացուցիչներ, որից 37֊ը՝ ղեկավարների մակարդակով։ Գագաթնաժողովին մասնակցելու են միջազգային 90 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 5000-ից ավելի արտասահմանցիներ։ Միջոցառմանը հավատարմագրված է չինական և արտասահմանյան ԶԼՄ-ների 4000 լրագրող ։

Չինաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ Հայաստանից Չինաստան է ժամանելու ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Գագաթնաժողովը Չինաստանի համար այս տարվա միջազգային կարևորագույն դիվանագիտական իրադարձությունն է։ Ֆորումի գլխավոր թեման է լինելու միասնական գոտու և ճանապարհի կառուցումը և գեղեցիկ ապագայի բացահայտումը», ֊ասաց Յին։

Գագաթնաժողովի առաջին օրը տեղի կունենա հանդիսավոր բացման արարողությունը, ապա՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան, գործարարների մասնակցությամբ թեմատիկ քննարկումներ և ֆորումներ։

Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնեց, որ 2013֊2018 թվականներին ուղղակի ներդրումների ծավալը Գոտու երկայնքում կազմել է 90 միլիարդ դոլար՝ տարեկան աճելով 5,2 տոկոսով։ Չինաստանի առևտրի նախարարությունը կգլխավորի ազատ տնտեսական և առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների թեմայով համաժողովներ։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև քննարկումներ ունենալու տարբեր ոլորտների փորձագետների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:

Փոփոխություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի երրորդ միջոցառման մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:

ՊԵԿ-ը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել

Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: