Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը կարող է կապող կամուրջ դառնալ թե՛ դեպի ԵՏՄ, թե՛ դեպի Եվրոպա և ԱՄՆ». Արսեն Ղազարյան

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 22 Ապրիլ 2016

«Ինչո՞ւ ենք մենք քարոզում ներդրումներ կատարել Հայաստանում. որովհետև մենք կարող ենք ոչ միայն իրանական կապիտալի համար, այլև արտերկրի մեր մյուս գործընկերների համար լինել շատ լավ կապող կամուրջ թե՛ դեպի ԵՏՄ տարածք, թե՛ դեպի Եվրոպա և թե՛ դեպի Միացյալ Նահանգներ արտահանումներ կազմակերպելու առումով»,- այսօր «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումի ժամանակ այս տեսակետը հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` ընդգծելով` որքան էլ Իրանն ազատ առևտրի նոր պայմանագրեր կնքի ԵՏՄ-ի հետ, այդուհանդերձ չի կարող ունենալ այն ռեժիմը, որ Հայաստանն ունի  որպես ԵՏՄ-ի լիարժեք անդամ:

«Մենք, մտնելով ԵՏՄ, կարողացանք պահպանել մեր GSP համակարգը թե՛ Եվրոպայի ու թե՛ ԱՄՆ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ իրավական ռեժիմով ապրանք և ծառայություն մտցնել այդ երկրների շուկա: Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք համոզել, հասկացնել, քարոզել օտարերկրյա ներդրողներին Հայաստանում ապրանք արտադրել, վերամշակել, փաթեթավորել և դուրս գալ այդ շուկաներ «Ծագումը` Հայաստան» (Made in Armenia) անվան տակ, և փոխշահավետ բիզնես ունենալ»,- ասաց նա:

Ըստ Արսեն Ղազարյանի` դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ ներդրումային օրենսդրություն, որն արդեն համաշխարհային բանկի ու ՀՀ կառավարության մասնագետների կողմից մի քանի քննարկում անցել է, իրենք էլ` որպես գործարարներ, մեծ հույսեր են կապում, որ կունենան ներդրումային օրենսդրություն, որը Հայաստանը կդարձնի ամենագրավիչ իրավական դաշտ ունեցող տնտեսական տարածքներից մեկը տարածաշրջանում. «Սա խիստ կարևոր է, որովհետև ցանկացած խոշոր կապիտալ որևէ շուկա մտնելուց առաջ նախ ուսումնասիրում է ներդրումային օրենսդրությունը»,- շեշտեց նա:

Պարոն Ղազարյանը նշեց, որ այսօրվա ֆորումի հիմնական նպատակն է խթանել ինքներս մեզ և մեսիջ ուղարկել արտաքին ներդրողներին, որ Հայաստանը, անկախ ամեն ինչից, անկախ այսօրվա բարդ իրավիճակից, մի տնտեսական տարածք է, որտեղ մարդիկ բիզնես են անում, ծրագրեր են մշակում և ունեն հեռանկարներ. «Ես ուզում եմ` առաջին հերթին սա ինքներս մեզ հասկացնենք, այնուհետև` մեսիջն ուղղենք օտարերկրյա ներդրողներին: Մեզ բոլոր երկրների ու հատկապես խոշոր շուկաների ներդրողներն անհրաժեշտ են, որպեսզի մենք ունենանք նոր ներդրումային մշակույթ, որպեսզի մենք ունենանք երկարաժամկետ դյուրին ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի մեզ մոտ մենեջմենթ փոխվի, իսկ մեր տնտեսական ցուցանիշները կարող են զարգանալ, եթե մենք իրոք վերազինենք մեր տեղական արտադրությունը, վերափոխենք և կարողանանք ծավալներ ապահովել:

Մեր անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ մտնելով ԵՏՄ, ունենալով մեծ շուկա, այնուամենայնիվ մենք չկարողացանք լիարժեք զբաղեցնել թուրքական մթերքի տեղը, քանի որ մեր գյուղմթերքի վերամշակած ծավալները սահմանափակ էին: Մենք այդ պոտենցիալը պետք է ավելի լայնորեն օգտագործենք, իսկ դրա համար մեզ պետք են նոր, խոշոր և առողջ գործընկերներ»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: