Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը կարող է բլոկչեյն համաշխարհային հեղափոխության մաս դառնալ

Վերադարձ լուրերի բաժին

17:18 , 14 Հոկտեմբեր 2019

Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ մասին նա ասաց ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի մեկնարկին:

«Աշխարհի չորս կողմում այսօր բլոկչեյնի հեղափոխություն է տեղի ունենում: Այդ հոսանքը հասնում է նաև Հայաստան, որն ունի ստարտափի էկոհամակարգ, զարգացող քաղաքացիական հասարակություն, բանկային համակարգ, որին վստահում է, և աշխատասիրություն: Այս բոլոր գործոնները շատ կարևոր են բլոկչեյնի զարգացման համար»,-նշեց Արսլանյանը:

Նրա խոսքով`դա նման է ճաշ եփելուն. էական են բոլոր բաղադրիչները: «Անհրաժեշտ է ճիշտ համեմունքներ օգտագործել, որպեսզի ճաշը համեղ ստացվի: Հայաստանն այդ հեռանկարն ունի»,-շեշտեց նա: Ասոցիացիայի նախագահն ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներ օրենքներ են սահմանում կապված բլոկչեյնի հետ, քանի որ ամեն ընկերություն ցանկանում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր առաջադիմել այդ տեխնոլոգիաները կիրառելով: «Մենք տեսնում ենք, որ ավանդական ֆինանսական ընկերությունները նույնպես ներխուժում են բլոկչեյնի աշխարհ: Մեծ բանկերը սկսեցին կամաց-կամաց ոչ միայն բլոկչեյնի, այլև կրիպտոարժույթի հետ կապված փորձարկումներ անել, ինչը կարևոր է համաշխարհային կրիպտոէկոհամակարգի համար: Այդպես հին ֆինանսական ընկերությունները ոլորտում փորձ են ձեռք բերում»,-նշեց Արսլանյանը:

Անդրադառնալով բլոկչեյնի առավելություններից ճիշտ օգտվելուն` նա կարևորեց կրթության դերը, ոլորտում օրենքների մշակումը: «Անհրաժեշտ է համարձակ լինել: Երբ առաջ եկավ համակարգիչը, մարդիկ վախեցան: Հասարակությունը հիմնականում վերապահումներով է մոտենում նորագույն տեխնոլոգիաներին, և դա բնական է, բայց պետք է չվախենալ ու հասկանալ, թե ինչպես է հնարավոր նորարարությունները գործածել ոչ միայն ֆինանսական աշխարհում, այլև ամենօրյա կյանքում»,- եզրափակեց Հենրի Արսլանյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: