Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

18:06 , 21 Սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է։ Մրցանակաբաշխության ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր հարգանքի և մեծարանքի տուրք են մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը։

«Նոր Հայաստանի առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտելու նոր հերոսների։ Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր Զինված ուժերը, գեներալները։ Երեկ ՀՀ նախագահի նստավայրում Հանրապետության նախագահը կոչումներ ու մեդալներ շնորհեց բազմաթիվ զինվորականների։ Հերոսներ են մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, բազմաթիվ պետական գործիչներ, բայց հերոսական համայնապատկերի ևս մեկ կարևոր շտրիխ էր պետք ավելացնել, դա աշխատող և արարող մարդու կերպարն է։

Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն համարձակություն իրենց ձեռքը վերցնել իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը։ Մենք քաղաքական հեղափոխությունը սկսել և իրականացրել ենք մի կարգախոսով, մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Այսօր, տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն ենք հղում քաղաքացուն, որ մեր երկրի տնտեսությունը, բանակը կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ երկիր, և Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր, որտեղ մարդիկ իրենք իրենց ձեռքերով ստեղծում են իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան »,-ընդգծեց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին:

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Գործընթացը կլինի փուլ առ փուլ:

Վարչապետն անդրադարձավ հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հետ կապված իր գրառմանը

«Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են այսպիսի բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…»,- Նիկոլ Փաշինյան: