Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայանում է որպես գրավիչ և մատչելի ուղղություն

Վերադարձ լուրերի բաժին

16:51 , 05 Օգոստոս 2019

Օգոստոսի 2-ին Իսրայելի հայտնի «Ռեշետ 13» հեռուստաընկերությամբ «Ախի բա օլամ» («Լավագույնը՝ աշխարհում») հաղորդման շրջանակներում Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացավ յուրովի` հնի ու նորի, ազգայինի, ավանդականի և ժամանակակցի յուրահատուկ համադրությամբ: Այդ մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

market

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հուլիսի 12-ին Հայաստան էր ժամանել Erez Dan Production իսրայելական ընկերության նկարահանող խումբը, որը, համագործակցելով Իսրայելի զբոսաշրջային ընկերությունը ներկայացնող Մենաշե Յեհուդայի հետ` նպատակ ուներ բացահայտելու Հայաստանը՝ որպես նոր գրավիչ ուղղություն իսրայելցի զբոսաշրջիկների համար։

Cascade

Իսրայելի հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Յարդեն Հարելը նկարահանող խմբի հետ այցելել է Գառնի` որպես Հայաստանի ամենահին պատմական հուշարձաններից և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն այսօր: Հեռուստահողարդավարը Հայաստանը ներկայացրել է որպես հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկիր` աշխարհի ամենահին մայրաքաղաք Երևանով, որը միևնույն ժամանակ երիտասարդ է, դինամիկ և մշտապես զարգացող: Ւսրայելի հեռուստադիտողներին երկիրը ներկայանում է համեղ ուտեսնետների, մրգերի բազմազանությամբ, ավանդական պարերով, գեղեցիկ տարազներով, յուրահատուկ գրավիչ երաժշտությամբ և յուրահատուկ ազգային նվագարաններով: Մայրաքաղաքի երիտասարդ շունչն առավելապես նկատելի է դառնում երեկոյան զով ժամերին, երբ մայրաքաղաքն էլ ավելի է աշխուժանում` առաջարկելով հետաքրքիր ժամանցային վայրեր, ծրագրեր: Երեկոյան զբոսանքին Յարդեն Հարելին է միանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` ներկայացնելով գիշերային Երևանի ողջ հմայքը:

Tourism staff

Ֆիլմի ընթացքում Իսրայելի հեռուստադիտողները ճանաչում են Հայաստանը որպես մատչելի և դիտարժան ուղղություն, ուր հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում:

Իսրայելը Հայաստանի համար թիրախային շուկաներից մեկն է։ Իսրայելից Հայաստան այցելությունները 2018 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել են 16 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում առևտրի հավելուրդն աճել է

Ներմուծումների ծավալները նվազել են:

Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ

Կրկնակի ինտերնետը սմարթֆոնի համար հնարավոր կլինի ստանալ ՝ փաթեթները Ucom հավելվածով ակտիվացնելով:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին