Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ունի արտահանման դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 03 Մայիս 2019

Հայաստանը ԵԱՏՄ տարածքներում ունի արտահանման չօգտագործված հնարավորություններ: Այդ մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու վերաբերյալ հարցին:
«ԵԱՏՄ անդամակցությամբ մենք բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էինք անցումային ժամանակահատված, և դրանք մի օր ավարտվելու են: Եվ տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի: Կարծում ենք, որ արտահանումը ամենաառաջին հարցերից մեկն է: Եվ մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ-ի տարածքներում: Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության: Այսինքն մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները: Սա չափազանց կարևոր հարց է»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը մի կողմից կտուժի , որովհետև կունենանք որոշակի բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ: Սակայն Խաչատրյանը նկատեց, որ պետք է խոսել նաև այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորությունները հենց եվրասիական տնտեսական տարածքում: Այդպիսի հնարավորություններ են ստեղծվում նաև այն ազատ առևտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում և ստորագրվում են: «Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի հետ ժամանակավոր առևտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել: Օրինակ միսը Իրանի շուկա արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցվում է: Հետագայում պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որևէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու»,-ասաց նախարարն ու նշեց, որ նույն կերպ կարող է լինել նաև այլ երկրների հետ, որտեղ ԵԱՏՄ-ի միասնական ուժն առևտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որևէ մեկի հետ:

Նախարարը նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման դեպքում տուրքի դրույքաչափերի բարձրացումը, որը կկիրառվի անցումային ժամանակն ավարտելուց հետո, որոշակիորեն ազդելու է սպառողական ապրանքների գների վրա և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց դրանք նաև տնտեսական հնարավորություններ են, որոնք Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ արտադրելու, ավելի շատ վաճառելու, բարձր եկամուտների ունենալու հնարավորություն են տալու:

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում 5-7 տարվա կտրվածքով պետք է բարձրանային որոշակի մաքսատուրքեր` մոտ ինը հարյուր ապրանքատեսակների համար: Սակայն դրա համար տրվել էր անցումային ժամանակաշրջան: Դրանք պետք է աստիճանաբար հասնեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին: Արդեն որոշակի ապրանքների մասով բարձրացումներ եղել են, 2019-ին դրանք շարունակվելու են: Այս տարի մոտ հինգ հարյուր ապրանքատեսակների մասով կա մաքսատուրքերի բարձրացում` ընդ որում Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Եվրասիական շաբաթվա» օրակարգը հաստատված է

Համաժողովը տեղի է ունենալու Բիշքեկում` 2019թ.-ի սեպտեմբերի 25-27-ը:

Տիգրան Ավինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ քննարկել է էներգակիրների միասնական շուկայի հարցերը

Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։