Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է արձանագրել. Վալովայա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

11:37 , 17 Հունվար 2017

Տատյանա Վալովայան կիսում է ՀՀ Նախագահի այն տեսակետը, որ Հայաստանի բնակչությունը սպասելիքներ ունի ԵԱՏՄ-ից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան նշեց, որ ՀՀ Նախ ագահի տեսակետն արդարացի գնահատական է, քանի որ միշտ էլ սպասելիքներն ավելի բարձր են և դա լրիվ նորմալ երևույթ է, որ քաղաքացիները կարող են սոցիալ-տնտեսական մեծ ակնկալիքներ ունենալ:

«Այն մեզ էլ ավելի է ոգևորում, որպեսզի շարունակենք զարգացնել ինտեգրացիան և վերացնենք բոլոր խոչընդոտները»,- ասաց Տատյանա Վալովայան:

Այն, որ և 2015-ին և 2016-ին ԵԱՏՄ անդամ երկրներում և միության միջև փոխադարձ առևտրի ծավալները նվազել են, Տատյանա Վալովայան բացատրեց ժամանակաշրջանի բարդ լինելով:

Միաժամանակ, նա օրինակ է բերեց այն, որ Հայաստանի արտահանման մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին: «Հայաստանն իրականում դրական արդյունքներ արձանագրել է, ակնհայտ է, որ հայ գործարարները հասկացել են, թե ինչ է ԵԱՏՄ-ն և ինչպես պետք է աշխատել այդ շուկայում: Արդյունքներ դեռ կլինեն»,- վստահեցրեց Տատյանա Վալովայան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար