Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ԵԱՏՄ-ին ներկայացնելու է մի շարք ապրանքների մաքսատուրքերի իջեցման առաջարկ

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 08 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը հայտնել է նախարարության կողմից Հայաստանի համար որոշ զգայուն ապրանքատեսակների համար մաքսատուրքերի իջեցման առաջարկ կազմելու և Եվրասիական տնտեսական միություն ներկայացնելու մտադրության մասին:

Բաբայանն այդ մասին ասել է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանին տրված են համապատասխան մաքսատուրքեր: «Մեզ մոտ մի շարք ապրանքների գներ թանկանալու են: Կա ՞ն դեպքեր, երբ ՀՀ-ն հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի առջև, որ մի շարք ապրանքների մաքսատուրքեր իջեցվեն»,-հետաքրքրվեց Մելքումյանը:
Բաբայանը նշեց, որ, իսկապես, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է պարտավորությունների շարք մաքսատուրքերի մասով, որոնք նախկին մաքսատուրքերի համեմատ ավելի բարձր են:

«Ստանձնել ենք Ռուսաստանի մաքսատուրքերի պարտավորությունը: Քանի որ մեր մաքսատուրքերը բարձրացան, ԱՀԿ անդամ երկրներից մոտ տասնմեկը դիմել է Հայաստանին, որ ՀՀ-ն բարձրացված մաքսատուրքերի արդյունքում առաջացած խնդրի համար վերաբանակցություն վարի: Կարող է լինել մաքսատուրքերի իջեցում որոշ ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն, կամ որոշակի ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ երկրների համար: Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մասով… մենք նախապատրաստելու ենք առաջարկներ և ներկայացնելու ենք ԵԱՏՄ: Եվ դա նորմալ գործընթաց է, այլ անդամ երկրներ ևս ներկայացնում են նման առաջարկներ»,-նշել է Բաբայանն ու հավելեց, որ օրենսդրական որևէ խոչընդոտ այդ գործընթացի համար Հայաստանը չունի:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում հինգից յոթ տարիների կտրվածքով պետք է բարձրանային որոշակի մաքսատուրքեր` մոտ ինը հարյուր ապրանքատեսակների համար: Դրանք պետք է աստիճանաբար հասնեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին: Արդեն որոշակի ապրանքների մասով բարձրացումներ եղել են, 2019-ին դրանք շարունակվելու են: Այս տարի մոտ հինգ հարյուր ապրանքատեսակների մասով կա մաքսատուրքերի բարձրացում` ընդ որում Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]