Invalid username or password
Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։
Զեկույցում ներառված 65 երկրներում ինտերնետի ազատությունը գնահատվում են 0-ից 100 միավորով (0-ն՝ լիովին ազատ, 100 անազատ)։
Մինչև 30 միավոր ունեցող երկրները համարվում են լիովին ազատ, 31-ից 60 միավոր ունեցողները՝ մասամբ ազատ, 60-ից բարձր միավոր ունեցողները՝ անազատ։ Զեկույցը ներառում է 2016 թվականի հունիսի 1-ից 2017 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Միանգամից նշենք, որ նախորդ զեկույցի համեմատ՝ Հայաստանի միավորը աճել է 2-ով և հասել 32-ի, ինչի արդյունքում ինտերնետի ազատության առումով Հայաստանի կարգավիճակը «ազատ»-ի վերածվել է «մասամբ ազատ»-ի։
Ինտերնետի ազատությունը զեկույցում գնահատվում է 3 չափանիշների հիման վրա՝ համացանց մուտքի արգելքներ, բովանդակության սահմանափակումներ և օգտագործողների իրավունքների խախտումներ։
Մուտքի առումով Հայաստանի միավորը 7 է, բովանդակության սահմանափակման գծով՝ 10, իսկ ամենաբարձր (ամենավատ) միավորը իրավունքների խախտումների գծով է՝ 15։
Հարևան երկրներից Ադրբեջանի միավորը 58 է, այսինքն՝ այն անազատ համարվելու սահմանագծին է։ Վրաստանը համարվում է ազատ ինտերնետ ունեցող երկիր (24 միավոր), Թուրքան՝ անազատ (66 միավոր), Իրանը՝ անազատ (85 միավոր)։
ԵԱՏՄ անդամ երեք երկրները համարվել են անազատ՝ Ռուսաստան (66 միավոր), Ղազախստան (62 միավոր), Բելառուս (64 միավոր)։ Միայն Ղրղզստանն է մասամբ ազատ ինտերնետ ունեցող երկիր (37 միավոր)։
Նշենք նաև, որ ինտերնետի ազատության վարկանիշը գլխավորում են Էստոնիան և Իսլանդիան՝ 6-ական միավորով։
Դիտումներ 23779
GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։
Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ