Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 18 Հունիս 2020

Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում, հարցերը կլուծվեն դիվանագիտական ներկայացվածության միջոցով: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին: Պատգամավորը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ հայտարարվել էր, որ ՀՀ դեսպանություններին կից պետք է ստեղծվի առևտրային կցորդների նոր ինստիտուտ, նա հետաքրքրվեց գործընթացներով:

«Եկել ենք այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում կոմունիկացիոն եղանակներն այնպիսին են, որ որևէ երկրում մարդու ֆիզիկական մշտական ներկայություն ապահովելը՝ Հայաստանում առկա բիզնեսի շահերն աշխարհով ներկայացնելու համար, այլևս արդյունավետ չէ: Եվ մենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եկել ենք այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում մեր դիվանագիտական ներկայացվածությունը կամուրջ է մեր կողմից նկատված հարցերը տվյալ շուկաներում լավագույն ձևով փոխանցելու, այնտեղ եղած գործընկերներին խնդրի քննարկմանը միացնելու և հարցեը լուծելու համար: Մենք չենք ունենա մշտական առևտրային ներկայացուցիչներ դեսպանատներում »,-ասաց նախարարը: Նա նշեց՝ Հայաստանում կհավաքագրվեն խնդիրները, թիրախային աշխատանք կտարվի այն ուղղությամբ, որտեղ ներդրումների համար հետաքրքրություն ներկայացնող միավոր կա: Մյուս կողմից, արտերկրում եղած պոտենցիալը դեպի Հայաստան կուղղորդվի: Ընդ որում՝ երկու դեպքում էլ բիզնես միություններն ակտիվորեն կօգտագործվեն որպես կամուրջ և հարթակ:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: