Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

15:50 , 17 Ապրիլ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: Նա նշեց, որ աննախադեպ քանակով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու՝ ավելի քան 300 կմ: «Խնդիր է դրված Երևանից դեպի Վրաստան, դեպի Իրան ունենալ բարձր որակի ճանապարհ: Շեշտը դնելու ենք Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու վրա»,- ասաց նախարարը:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ծրագրով «Տրանշ-3»-ում ներկայում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախարարը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ավարտի հստակ ժամկետներ չնշեց:

Ընթացիկ տարում զգալի աշխատանքներ են նախատեսված Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի ուղղությամբ, սակայն նախկինում եղած որոշ խնդիրների պատճառով չեն կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել: Ներկայում շինարարություն իրականացնող ընկերության հետ քննարկումների մեջ են՝ կապված վերջնաժամկետի հետ։

«Ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Թունելի և երեք կամրջի շինարարությամբ մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ Սա կարևոր նախագիծ է»,- ասաց Հակոբ Արշակյանը։ Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների որակի մասին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ճանապարհաշինական ծրագրեր իրականացնող բոլոր ընկերությունների հետ հանդիպումներ են ունեցել:

«Մի բան հստակ է՝ թույլ չենք տալու, որ հարկատուների հաշվին արվող շինարարությունն անորակ լինի, այլապես չեն վճարվի, անհրաժեշտության դեպքում էլ կենթարկվեն նաև պատասխնատվության՝ անկախ նրանից, թե ում են պատկանում»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: