Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը գտնվում է Չինաստանի տնտեսական հետաքրքրությունների գոտում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:35 , 28 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատում է՝ տարվա ընթացքում Հայաստան են այցելում չինական բազմաթիվ պատվիրակություններ։ b4b.am-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը դա պայմանավորեց նրանով, որ Հայաստանը գտնվում է Չինաստանի տնտեսական հետաքրքրությունների գոտում:

«Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նպատակ ունի ինտեգրել Չինաստանի տնտեսական շահերին հարակից բոլոր տարածքներում առկա հնարավորությունները: Հայաստանը գտնվում է այդպիսի հետաքրքրության գոտում: Դա է պատճառը, որ տարվա ընթացքում բազմաթիվ չինական պատվիրակություններ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու համար այցելում են Հայաստան»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց՝ այդ փոխադարձ այցերի ընթացքում նաև քննարկվում են Հայաստանի արտադրանքը Չինաստան արտահանելու հնարավորությանը: «Երբ փոխադարձ տնտեսական կապերը խորանում են, դրանք նաև մեծացնում են արտահանման հնարավորությունը»,-ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։