Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը բարելավել է դիրքը Բերտելսմանի ինդեքսում

Վերադարձ լուրերի բաժին

2018 թ. թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար բացել է եզակի հնարավորություններ` ժողովրդավարական տրանսֆորմացիայի լճացումը հաղթահարելու և երկրի զարգացման ներուժը բացահայտելու համար: Այդ մասին նշված է Բերտելսմանի տրանսֆորմացիոն ցուցիչի ընդհանուր նկարագրության բաժնում։

Ցուցիչը աշխարհի առաջատար համալսարանների և ուղեղային կենտրոնների շուրջ 300 փորձագետների համագործակցության արդյունք է, որը հրապարակվում է երկու տարին մեկ անգամ։ Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են 3 բաղադրիչներ՝ քաղաքական ու տնտեսական տրանսֆորմացիաները, ինչպես նաև կառավարման ինդեքսը: 2020 թ. ցուցիչի համաձայն 2018-ի համեմատությամբ Հայաստանը առաջընթաց է գրանցել բոլոր չափորոշիչներով։ 2018-ի համեմատ 2020-ին 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական (ժողովրդավարական), 4 հորիզոնականով տնտեսական և 30 հորիզոնականով կառավարման չափորոշիչներում: Ցուցիչում ընգրկված են 137 երկրներ, որոնց շարքում Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի չափորոշիչով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, տնտեսականով՝ 43-րդ, իսկ կառավարման ինդեքսով 137 երկրների շարքում 55-րդն է։ Ընդհանուր կարգավիճակով երկիրը 35-րդ հորիզոնականում է՝ 2018-ի 61-րդի փոխարեն։

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիայի ցուցանիշներով, իսկ կառավարման ցուցանիշով զիջում է Վրաստանին: ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը ցուցիչի երեք հիմնական բաղադրիչներով ևս առաջատար է։ Չնայած այդ հանգամանքին մի քանի այլ ենթացուցանիշներով զիջում է միայն Ռուսաստանին։ Հնարավոր 10 միավորից Հայաստանը տնտեսական տրանսֆորմացիայի մասով ստացել է 6․29 միավոր, Ռուսաստանը՝ 6․11, Ղազախստանը՝ 6․04, Ղրղզստանը՝ 5․64, իսկ Բելառուսը՝ 5․39 միավոր:

Bertelsman-1

Աղյուսակից պարզ է դառնում, որ տնտեսական տրանֆորմացիայի ցուցանիշներով Հայաստանը զիջում է Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ, շուկայի և մրցակցության կազմակերպում։ Ընդհանուր պատկերն ուսումնասիրելիս նկատում ենք, որ քաղաքական տրանսֆոմացիայի և կառավարման բաղադրիչներով Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրներում։

Bertelsman-2

Զեկույցում 3 բաղադրիչների վերաբերյալ մանրամասն ներկայացված են թե ընթացիկ, թե նախկինում իրականացված փոփոխությունները։ Զեկույցում հղում է արվել միջազգային կազմակերպությունների զեկույցների, ինչպիսիք են Doing Business՝ Գործարարությամբ զբաղվելը, Human Development Index` Մարդկային զարգացման ինդեքս, Գենդերային անհավասարության ինդեքս, և այլն։

Տնտեսական տրանսֆորմացիային վերաբերող հատվածում նշվում է, որ նոր կառավարությունը վերացրել է հիմնական ոչ ֆորմալ (ստվերային) տնտեսական խոչընդոտները, բացի այդ խրախուսում է գործարար համայնքին՝ նպատակ ունենալով իրականացնել «տնտեսական հեղափոխություն»։ Զեկույցում անդրադարձ է կատարվել մենաշնորհների վերացմանը, բանանի և շաքարի շուկաների դիվերսիֆիկացմանը, որն արտահայտվել է իջեցված գներով։ Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական հատվածը բանկային համակարգն է, որին է պատկանում ֆինանսական ակտիվների 90 տոկոսը։ Բացի այս որպես հիմնական խնդիր նշվում է դոլարիզացիայի բարձր մակարդակը։ Առաջիկայում բարեփոխումները անհրաժեշտ է, որ վերաբերեն դոլարիզացման մակարդակի կիճատմանը և սնանկության, անվճարունակության կանոնակարգերի բարելավմանը։ Անդարդարձ է կատարվել նաև շրջակա միջավայրին՝ ընդգծելով այն հանգամանքը, որ հանրության հիմնական մտահոգությունները կապված են հանքարդյունաբերության ոլորտի հետ և որպես օրինակներ առանձնացված են Ամուլսարի ծրագիրը և Թեղուտի հանքավայրերը։

Կարևոր ուղղություն նշված է կրթության որակի բարելավվումը։ Ներդրումների և պետական ծախսերի անհամարժեք մակարդակը, ուսումնական հաստատությունների ծերացումը և ուղեղների արտահոսքը «ոչնչացրել են» երկրի կրթական և հետազոտական ներուժը։ Կրթության մեջ պետական ներդրումների անկումը հանգեցրել է կրթության որակի անկմանը: Նշվում է, որ կառավարությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի կոռուպցիայի դեմ պայքարին, քան այժմ է: Այն պետք է կենտրոնանա ոչ միայն կոռուպցիայի վերացման, այլև համակարգային լուծումների վրա, բացի այդ Կառավարության թափանցիկությունը, հատկապես պետական ֆինանսների ոլորտում, պետք է ավելանա: Այլ հիմնական ուղղություն առանձնացված է վերականգնվող էներգիայի զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի համեմատական առավելությունները արևի, քամու և հիդրոէներգիայի արտադրության մասով: Բիզնես միջավայրի բարելավումը պետք է աշխատի ավելի շատ ՕՈՒՆ-ներ ներգրավելու ուղղությամբ։

Միջազգային համագործակցության վերաբերյալ հատվածում նշվում է, որ հեղափոխությունից հետո տարբեր միջազգային դոնորների և գործընկերների հետ Հայաստանի համագործակցության համար ավելի մեծ «տարածք» կա: Օրինակ ՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Ազգային ժողովրդավարական ինստիտուտը 2018-ին վերադարձավ Հայաստան երկար տարիների բացակայությունց հետո։

Ընդհանուր առմամբ, զեկույցը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում 2018-ի իրադարձություններից հետո իրականացրել են փոփոխություններ, որոնք պետք է կրեն շարունակական և համակարգային բնույթ։

EconoMood

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: