Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը արժանացել է բարձր մրցանակի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

14:41 , 29 Հոկտեմբեր 2015

2015 թ. հոկտեմբերի 28-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում աշխատանքներն է սկսել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են 2015 թ. մարտին մեկնարկած 2-րդ ամենամյա ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա թեման է՝ «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը: Հայտերը գնահատում է 23 անդամից բաղկացած անկախ միջազգային պատվավոր ժյուրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ով և հանձնել է մրցանակը:
Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…