Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը արդյունաբերության աճով ԱՊՀ-ում երկրորդն է

Վերադարձ լուրերի բաժին

19:21 , 04 Օգոստոս 2016

2016 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական ոլորտի արտադրանքի ծավալի առումով Հայաստանը երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում և զիջում է միայն Տաջիկստանին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Այսպես, 2016 թվականի հունվար-մայիսին ՀՀ արդյունաբերության ոլորտն աճել է 8.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տաջիկստանում նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտը գրանցել է 11.2% աճ։

Ռուսաստանում աճի ցուցանիշը եղել է 0.1%, Մոլդովայում՝ 2.7%, Ուկրաինայում՝ 3.1%։

Մնացած երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների անկում՝ Բելառուսում՝ 1.9%-ի չափով, Ղազախստանում՝ 2.2%, Ղրղզստանում՝ 24.3%, Ադրբեջանում՝ 0.3%։

Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները այս պահին հրապարակված չեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձն ու գները ապրիլին

2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163504 դրամ

Նիկոլ Փաշինյանի անգլերեն ելույթը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.