Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը՝ հյուսիս-հարավ բեռնափոխադրումների տարանցիկ երկրի հեռանկարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:15 , 28 Հունիս 2017

 Հայաստանյան «Մեկ պատուհան» համակարգը տպավորել է միջազգային փորձագետներին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4DIGITAL էլեկտրոնային առևտրի ցանցի երկրորդ աշխատաժողովին, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների խթանման ճանապարհային քարտեզը, որի շրջանակում 2018-2020թթ. ընթացքում մի շարք գործընթացներ կիրականացվեն: Աշխատաժողովին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Անդրկովկասի հանրապետությունների պատվիրակությունները և փորձագետներ՝ Եվրոպական միությունից։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) պորտալի աշխատանքը՝ մանրամասն անդրադառնալով ներդրված համակարգերի և բաղադրիչների հնարավորություններին, ինչպես նաև տվյալ ոլորտում Հայաստանի ձեռք բերած փորձին. «Զարգացած մաքսային համակարգ ունեցող երկրներում միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկայում Հայաստանը նույնպես միանա համաձայնագրին՝ իրականացնելու գրքույկների էլեկտրոնային փոխանակում»:

ՊԵԿ-ը մշակել է նաև նախնական հայտարարագրման համակարգ, որը դյուրացնում է ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային ծառայության աշխատանքը: «Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարևան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն և արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը:

Միքայել Փաշայանն ընգծել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի մաքսային ծառայության իրականացրած գործառույթները որևէ կերպ չեն սահմանափակում այլ երկրների ու միությունների հետ ՀՀ համագործակցությունը. «ՊԵԿ-ի մշակած տեղեկատվական շտեմարանները կառուցված են այն տեսքով, որ հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվություն փոխանակել ցանկացած երկրի հետ և դառնալ հյուսիս-հարավ ու հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ երկիր»:

EU4DIGITAL ցանցի համակարգող Վալերի Վիրկովսկին բարձր է գնահատել կարճ ժամանակում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ նշելով, որ նմանատիպ տնտեսություն ունեցող երկրների համար օգտակար կլինի ծանոթանալ և տեղայնացնել ՀՀ-ում կիրառվող մոտեցումներն ու լուծումները: Նա հայաստանյան օրինակը որակել է որպես արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվող գործընթացների օպտիմալացման լավագույն մոդել, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքները տվյալ ոլորտում՝ ընդլայնելով էլեկտրոնային եղանակով տրամադրվող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների  շրջանակը:

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է նաև մաքսային սահմանին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատաժողովին և ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում էր Թբիլիսիում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է MAYKOR ընկերության ներկայացուցիչներին

MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում

Նշանակվեցին ևս 3 նախարարներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրերով իրենց նախկին պաշտոններին վերանշանակվեցին ևս 3 նախարարներ։

Առաջին փոխվարչապետն ու երկու փոխվարչապետերը նշանակվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ ՀՀ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը։