Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան՝ 1.9% աճ, Ադրբեջան`1.9 անկում. ՀԲ կանխատեսումները (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

20:01 , 08 Ապրիլ 2016

Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 1,9%, իսկ հաջորդ տարի կարագանա մինչև 2.8%: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում, որը հրապարակվել է երեկ Կիևում։

Համաշխարհային տնտեսության վերականգնման և մետաղների գների աճի ֆոնին ՀՀ տնտեսական աճի տեմպը միջնաժամկետ հեռանկարում կարագանա, սակայն չափավոր՝ 3%-ի սահմաններում։ Արագ աճին, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, խանգարում են կառուցվածքային թուլությունները։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մեր հարևաններին, ապա ավելի բարվոք է Վրաստանի վիճակը.  2016թ.` 3% տնտեսական աճ, 2017թ.՝ 4.5%, 2018թ.` 5%:

Իսկ Ադրբեջանին դժվար ժամանակներ են սպասվում։ Այս տարի կանխատեսվում է 1.9% անկում, 2017 և 2018 թվականներին, համապատասխանաբար, 0.7% և 1.3% աճ։ Այս ամենը պայմանավորված է ոչ միայն նավթի ցածր գներով, այլ նաև բարեփոխումների անբավարար մակարդակով և այլ գործոններով։

Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի տնտեսությունն իր մեծությամբ վաղը կամ մեկ տարի հետո կհասնի Ադրբեջանին։ Պետք է իրատես լինել. ադրբեջանցիների նավթը նրանց համար դեռևս մեծ գումարներ է ապահովում՝ չնայած նավթի գների անկմանը։

Սակայն վերջին տնտեսական զարգացումները վկայում են, որ նավթի վրա հիմնվել չի կարելի։

Իսկ վերջին դեպքերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մեզ համար հերթական հիշեցում են՝ պետք է կատարվեն լրջագույն բարեփոխումներ, որպեսզի տնտեսությունը արագ զարգանա։ Հզոր տնտեսությունը թշնամուն զսպող ամենակարևոր գործոններից մեկն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: