Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով հայկական գինիների համտես-շնորհանդեսների շարք Նիդերլանդներում

Վերադարձ լուրերի բաժին

19:56 , 26 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 21-ից 25-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ և վարպետության դասեր Նիդերլանդների Ամստերդամ, Հաագա և Ռոտերդամ քաղաքներում:

Նոյեմբերի 21-ին Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդները․ հեռանկարներ և հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների համտես և վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների և գնորդների համար։ Վարպետության դասը վարել է ՀԽԳՀ-ի փոխտնօրեն, գինեգործ Ֆրունզիկ Հարությունյանը։

photo 26.11  (4)

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ Ռոտերդամ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին՝ Հաագայում, «Diplomatic Magazine»–ի հետ համատեղ։ Վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ և դիստրիբյուտորներ։

«Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների և շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները և ճանապարհ հարթել հայկական գինու և կոնյակի արտահանման համար», – ընդգծել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: