Invalid username or password
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու համար՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության, Առողջապահության նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։ Ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ ու անխափան օդային երթևեկության կազմակերպման համար, ամբողջ ծավալով շարունակում է կատարել իր պարտականությունները: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաէրոնավիգացիայի բոլոր 75 աշխատակիցներին՝ արիության, քաղաքացիական բարձր գիտակցության ու պատասխանատվության համար»։
Դիտումներ 468
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: