Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայազգի Բրյուս Մելիքյանը նշանակվել է Արևմտյան Մասաչուսեթսի շրջանային դատավոր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:36 , 16 Հուլիս 2017

Ծագումով հայ ամերիկացի Բրյուս Մելիքյանը նշանակվել է Արևմտյան Մասաչուսեթսի շրջանային դատավոր, հայտնում է MassLive պարբերականը:

«Մելիքյանի նշանակման մասին համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Չառլի Բեյքերի կողմից»,- հայտնում է պարբերականը:

Հաղորդվում է, որ իր փաստաբանական 33-ամյա կարիերայի ընթացքում Մելիքյանը դարձել է ԱՄՆ վերոնշյալ նահանգի ամենապահանջված մասնագետներից մեկն ու վարել Մասաչուսեթսի ամենաաղմկահարույց դատական գործերը:

Բրյուս Մելիքյանը Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքի հեղինակավոր մասնավոր Իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:

Փաստաբանական գործունեությունն սկսել է 1983 թվականից, իսկ 1990-ականների սկզբին հիմնել է իր իրավաբանական գրասենյակը:

Մելիքյանը մասնագիտացած է ընտանեկան իրավունքի մեջ և զբաղեցնում է Արևմտյան Մասսաչուսեթսի ամենապահանջված փաստաբանների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները