Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համերգները կորցնում են եկամտաբերությունը

Վերադարձ լուրերի բաժին

19:41 , 05 Սեպտեմբեր 2016

Դատելով պաշտոնական վիճակագրության ներկայացված տվյալներից՝ Հայաստանում համերգներ կազմակերպելու բիզնեսը գնալով կորցնում է գրավչությունը և դառնում պակաս եկամտաբեր։

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հանրապետությունում գործել են 19 համերգային կազմակերպություններ: Համերգային դահլիճներում կազմակերպված 563 համերգներին ներկա է եղել 182.9 հազ. մարդ:

Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 60.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 81.4 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 144.5 հազ. դրամ:

Ստորև բերված աղյուսակում ներկայացված են համերգային կազմակերպությունների գործունեության հիմնական ցուցանիշները՝ 2011-2015թթ.։

Ինչպես տեսնում եք, 2012 թվականից ի վեր նվազել է թե՛ համերգային կազմակերպությունների ընդհանուր հասույթը, թե՛ հանդիսատեսների թիվը, թե՛ մեկ ներկայացման հաշվով ստացված հասույթը։

Ուշագրավն այն է, որ հասույթի նվազմանը զուգահեռ՝ համերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների քանակը չի նվազել և վերջին տարիներին պահպանվել է 19-ի վրա։

hamerg

Նշենք նաև, որ արտերկրում կազմակերպված 77 համերգ-հյուրախաղերից 40-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 14-ը` ԱՊՀ երկրներում, 5-ը` ԱՄՆ-ում, 4-ական` Լիբանանում և Թուրքիայում, 3-ական` Վրաստանում և Լատինական Ամերիկայում, 2-ը` Ճապոնիայում, 1-ական` Արցախում և Արաբական Միացյալ Էմիրություններում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ