Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային տնտեսությանն աճի դանդաղում է սպասում

Վերադարձ լուրերի բաժին

12:33 , 09 Հոկտեմբեր 2019

Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում է սպասվում: Կանխատեսումը, «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, արել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչեւ տասնամյակի ամենացածր մակարդակի:

Գեորգիեւան նշել է, որ առեւտրական հակամարտությունների հետեւանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող Է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը: «Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առեւտրային վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետեւանքներ ունեն»,- ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

15-10-19: Ամերիկյան ինդեքսներն աճել են

Ներկայացված են ԱՄՆ ֆոնդային բորսաների հոկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները: