Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

12:23 , 28 Մայիս 2020

Համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 4,7 տոկոսով՝ նախկինում կանխատեսված 3,9 տոկոսի փոխարեն: Դա հիմնականում պայմանավորված է այնպիսի երկրների տնտեսություններում տեղի ունեցող իրավիճակներով, ինչպիսիք են Եվրագոտու երկրները, Անգլիան և Չինաստանը։ Այդ մասին նշված է Ֆիթչ գործակալության հրապարակման մեջ։

Ֆիթչը կանխատեսել է, որ 2020 թվականին Եվրագոտու տնտեսական անկումը կլինի 8,2 տոկոս, նախկինում կանխատեսված 7-ի փոխարեն։ Անկումն ավելի էական կլինի Ֆրանսիայում՝ 9 տոկոս, Իտալիայում՝ 9,5 տոկոս և Իսպանիայում՝ 9,6 տոկոս։ Անգլիայում սահմանափակումները կտևեն ավելի երկար, քան նախկինում կանխատեսվել էր՝ հանգեցնելով 7․8 տոկոս տնտեսական անկման։

Կանխատեսվում է, որ զարգացող երկրներում, բացառությամբ՝ Չինաստանի, տնտեսությունը տարեկան կտրվածքով անկում կապրի միջինում 4,5 տոկոսով, ինչը նախկինում կանխատեսվում էր 1,9 տոկոս։ Այս վերանայումն արտահայտում է այն ազդեցությունը, որը կորանվիրուսի տարածումն ունեցավ զարգացող տնտեսություն ունեցող երկրների վրա, այդ թվում՝ Բրազիլիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի։ Հնդկաստանի համար կանխատեսվել է 5 տոկոս անում, Բրազիլիայում՝ 6 տոկոս, Ռուսաստանում՝ 5 տոկոս։

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնայի վերաբերյալ կանխատեսումները չեն փոփոխվել՝ թողնելով համապատասխանաբար 0,7 տոկոս տնտեսական աճ, 5․6 և 5 տոկոս տնտեսական անկում։ Ֆիթչը կանխատեսել է, որ 2021 թվականի տարեկան համաշխարհային տնտեսական աճը կկազմի 5,1 տոկոս․ ԱՄՆ և Եվրագոտու ՀՆԱ-ն կաճի մոտ 4 տոկոսով՝ չհասնելով նախկին մակարդակին մինչև 2022 թվականի կեսերը։
EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեզոսի նոր ռեկորդը

Նա այժմ ունի 172 միլիարդ դոլար:

Դիրքերի բարելավում տնտեսության ազատության ինդեքսում՝ 13 կետով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը:

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ժաննա Բարսեղյանը

Բնապահպան իրավաբանի տատիկի մայրը եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին կին խորհրդարանականներից մեկը: