Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկն ամփոփել է 2019 թ-ը

Վերադարձ լուրերի բաժին

23:12 , 23 Դեկտեմբեր 2019

30 տարի առաջ աշխարհի ավելի քան մեկ երրորդն ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, մինչդեռ այսօր բնակչության մոտ 10%-ն է ապրում օրական 1.9 դոլարից քիչ գումարով: 2000-2015 թթ. ընթացքում 15 երկիր, որոնք աղքատության նվազեցման ամենաբարձր ցուցանիշն են ունեցել 114 երկրների մեջ, հաղթահարել են 802,1 մլն մարդու:ծայրահեղ աղքատությունը
Աշխարհի աղքատների 85%-ն ապրում է Հարավային Ասիայում և Մերձսահարային Աֆրիկայում (Sub-Saharan Africa):

Վերջին 20 տարիների ընթացքում աղքատության ծայրահեղ մակարդակը նվազել է՝ 50%-ից հասնելով 30%-ի: Նվազել է նաև երեխաների մահացությունների մակարդակը՝ 14%-ից հասնելով 7%-ի: Էլեկտրաէներգիայի հասանելիությունն աճել է 57%-ով, և ի թիվս այլ արդյունքների, առնվազն խմելու ջրի և սանիտարական ծառայություններն օգտագործող մարդկանց բաժինն աճել է համապատասխանաբար 22%-ով և 41%-ով:

Ներկայում աշխարհի բնակչության 89%-ն ապահովված է էլեկտրաէներգիայով: 2017 թ-ին առանց էլեկտրականության ապրող մարդկանց թիվը հասել է 840 մլն, այն դեպքում, երբ 2010 թ-ին այդ ցուցանիշը կազմել է 1,2 մլրդ: Աշխարհում մոտ 120 մլն մարդ հիմնական էլեկտրականությունը ստանում է արևային էներգիայի միջոցով և մոտ 47 մլն մարդ միացված է մինի ցանցերին:

Աշխարհում զբաղվածների 49%-ն աշխատում է ծառայությունների ոլորտում: Ծառայությունների ոլորտում աշխատող մարդկանց մասնաբաժինը ցածր եկամուտ ունեցող երկրներում տատանվում է աշխատուժի 26%-ի, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 75%-ի սահմանում:

2010 թ.-ից սկսած՝ զարգացող տնտեսություններում պարտքի բեռը արագորեն աճել է: Ներկա ցածր տոկոսադրույքներն իջեցնում են բարձր պարտքի հետ կապված ռիսկերի մի մասը: Այնուամենայնիվ, զարգացող տնտեսությունները նույնպես բախվում են աճի թույլ հեռանկարների, խոցելիության աճի և գլոբալ ռիսկերի բարձրացմանը:

Փախստականների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: 2018թ-ին աշխարհում տեղահանվածների թիվը կազմել է 70,8 մլն՝ 25,9 մլն փախստականներ, 41,3 մլն ներքին տեղահանվածներ և 3,5 մլն ապաստան հայցողներ: Փախստականների մոտ 85%-ն ապաստան է գտել զարգացող երկրներում:

2019 թ.-ին ակնկալվում է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տրանսֆերտների ծավալը հասնելու է 551 մլրդ ԱՄՆ դոլարի, որի աճը 2018թ.-ի համեմատ կազմելու է 4.7%: Տրանսֆերտների ծավալը հինգ երկրներում՝ Տոնգա, Ղրղզստան, Տաջիկստան, Հայիթի և Նեպալ, գերազանցում են իրենց ՀՆԱ-ի 25%-ը:

Economood: Ավելին՝ Worldbank.org:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: