Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը

Վերադարձ լուրերի բաժին

19:58 , 10 Մարտ 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Այդ մասին հայտնեց Գրիգորյանի գրասենյակը: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը: Նա հայտնել է, որ Համաշխարհային բանկը հաստատել է աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019 թ. չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ զուտ պարտավորություններն աճել են

Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 1.1 մլն դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։