Invalid username or password
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:
Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:
Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը:
Դիտումներ 1306
Նիկոլ Փաշինյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդիպել է պաշտոնյաների հետ և քննարկել հատուկ կարիքներով անձանց հարցերը:
Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Ռանչպարի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ