Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական ծրագիրն օգնել է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մինչև 20 միլիոն դոլար խնայել

Վերադարձ լուրերի բաժին

18:25 , 17 Հունվար 2018

Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական ծրագիրն օգնել է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մինչև 20 միլիոն դոլար խնայել՝ տեսչական ստուգումների վրա ծախսվող ժամանակի և գումարների առումով, և խթանել է երկրի գործարարության միջավայրի բարելավումը:

Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխման ծրագիրը խորհրդատվական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումների համակարգը բարելավելու մասով, ինչի արդյունքում կրճատվել է ռիսկայնության ցածր աստիճան ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարվող տեսչական ստուգումների թիվը`միաժամանակ պահպանելով գործընթացի ապահոված պաշտպանվածությունը: Ծրագիրը նաև օժանդակել է տեսչական մարմնի օպտիմալացմանը՝ վերացնելով կրկնվող գործառույթները և ապահովելով ավելի լավ կառավարում:

Բարելավումների մասին է վկայում նաև 2017թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում 600 տնտեսվարող սուբյեկտների շրջանում անցկացված հարցումը: Հարցվածների վաթսունչորս տոկոսը նշել է, որ վերջին երեք տարիներին տեսչական ստուգումների համակարգը բարելավվել է, միևնույն ժամանակ հարցվածների գերակշռող մեծամասնությունը՝ 76%-ը, գտնում է, որ տեսչական ստուգումներն արդար են եղել: Վաթսուն տոկոսը նշել է, որ տեսչական ստուգումների բեռը նվազել է, և վաթսունհինգ տոկոսը համարել է, որ այժմ ավելի հեշտ է ստուգել տեսչական ստուգումների կանոնները: Հարցվածների ավելի քան կեսը հայտնել է, որ կրճատվել է տեսչական ստուգումների տևողությունը:

«Բարենպաստ ներդրումային միջավայրը խիստ կարևոր է մասնավոր հատվածի աճի համար և աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական աճի գլխավոր լծակն է», – նշել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը: «Տեսչական համակարգի նկատմամբ հավատն ու վստահությունը բարելավված ներդրումային միջավայրի նախադրյալներից են, այնպես որ մենք ուրախ ենք տեսնել Հայաստանի առաջընթացն այս ուղղությամբ»:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր` նպատակ ունենալով նպաստել արհեստավարժության բարելավմանը և հնարավորություն տալ տեսուչներին՝ ոչ թե պատժել տնտեսվարող սուբյեկտներին կանոնները չկատարելու համար, այլ ուղղորդել նրանց առ այն, թե ինչպես կատարել այդ կանոնների պահանջները: Ծրագրով իրականացվել են նաև հանրության իրազեկման միջոցառումներ, որպեսզի ձեռնարկատերերը հնարավորություն ունենան իրենց կարծիքը հայտնել տեսչական գործընթացի մասին:

Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման եռամյա ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2018թ.-ի մարտին, իրականացվում է IFC-ի կողմից, որը Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն է և Համաշխարհային բանկի խմբի անդամ: Ծրագիրն իրականացվել է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության և Հունգարիայի գործընկերային ֆինանսավորման/Հունգարիայի EXIM բանկի կողմից:

Հայաստանն IFC-ին անդամակցել է 1995 թվականին: Այդ պահից սկսած IFC-ն ավելի քան 480 միլիոն դոլար է տրամադրել, այդ թվում՝ գրեթե 118 միլիոն դոլար է մոբիլիզացրել այլ փոխառուներից՝ մի շարք ոլորտներում 49 ծրագրերի ֆինանսավորման համար. այդ ոլորտներից են ֆինանսական շուկաները, արդյունաբերությունը, ագրոբիզնեսը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը: Բացի այդ, IFCն իր առևտրի ֆինանսավորման ծրագրի միջոցով աջակցել է նաև ավելի քան 130 միլիոն դոլարի արժողությամբ առևտրային գործարքների և իրականցրել է մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը