Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է սատարելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 25 Փետրվար 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի բաժինը: ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։

25.02-1
Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ լսարանի համար։ Փորձագետները նշել են, որ իրականացվելիք համաժողովի աշխատանքում կարող են կիրառել համանման միջոցառումների ներդրումների ներգրավման լավագույն միջազգային փորձը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ինստիտուցիոնալ համակարգի կայացմանն առնչվող հարցեր։ ՄՖԿ մասնագետներն առաջարկել են օժանդակել միջազգային փորձի ներդրմամբ։ Կողմերը կարևորել են ջանքերի մեկտեղումը՝ կառույցը դարձնելու ավելի արդյունավետ և ներդրողների շրջանում բարձր վստահություն և պահանջարկ վայելող։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վճարած շահութահարկի վերաբերյալ

Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:

Փոփոխություն «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի խորհդի անդամների կազմում

Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: