Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկը ներկայացրել է տնտեսական զարգացումները

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 21 Հուլիս 2020

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) ապրիլին տեղի ունեցած պատմականորեն ամենակտրուկ անկումից հետո Տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) փոքր-ինչ վերականգնվեց մայիսին, բայց այն շարունակում է մնալ խիստ կրճատված: ՆՏՆԺՀ ապրիլին 16.3 տոկոս անկում արձանագրելուց հետո մայիսին (ՆՏՆԺՀ) ՏԱՑ-ը նվազեց 12.8 տոկոսով: Շինարարության ոլորտում ապրիլին ՆՏՆԺՀ արտադրանքի ծավալը կիսով չափ նվազեց, մինչդեռ մայիսին ՆՏՆԺՀ ոլորտում արձանագրվեց 27 տոկոս նվազում, քանի որ բացօթյա շինարարական աշխատանքները թույլատրվեցին մայիսի 4-ից: Արդյունաբերական արտադրանքի ծավալը մայիսին ՆՏՆԺՀ կրճատվեց 4 տոկոսով, այսինքն՝ ավելի քիչ, քան ապրիլին էր (8.5 տոկոս) կրճատվել: Նմանապես, մայիսին ՆՏՆԺՀ համեմատ մանրածախ առևտրի ծավալներն ընկան 20 տոկոսով՝ ՆՏՆԺՀ ապրիլին գրանցված 33 տոկոս կրճատման համեմատ: Այլ ծառայություններում անկման մակարդակն է´լ ավելի աճեց՝ ՆՏՆԺՀ ապրիլին տեղի ունեցած 16 տոկոս նվազման համեմատ մայիսին հասնելով 20 տոկոս նվազման մակարդակին:

2020թ. առաջին հինգ ամիսներից երեքում տեղի ունեցած ՏԱՑ-ի անկման պայմաններում տարեսկզբից մինչ մայիսի վերջ ՏԱՑ-ը ՆՏՆԺՀ 3.9 տոկոսով ցածր էր: Կուտակային տվյալներով աճ է գրանցվել միայն արդյունաբերությունում, շնորհիվ ՆՏՆԺՀ հանքարդյունաբերության ոլորտում 26 տոկոս աճի, քանի որ անցած տարվա առաջին կիսամյակում, երբ փակվեց պղնձի խոշոր հանքերից մեկը, բազան ցածր էր: Հավանական է, որ այս հետևանքը կվերանա 2020թ. երկրորդ կիսամյակում՝ արտացոլելով 2019թ. հուլիսին հանքի վերաբացման էֆեկտը:

Հնարավոր է, որ վերականգնման դանդաղ տեմպերը պահպանվեն: Մարդկանց տեղաշարժի սահմանափակումների մեծ մասի վերացումը ուղեկցվեց վարակի նոր դեպքերի կտրուկ աճով (հուլիսի 1-ին շաբաթում միջինում գրանցել է վարակի 550 նոր դեպք): Սա շարունակում է խոչընդոտել տնտեսական վերականգնմանը. Երևանում շարժունակության ցուցիչը ցույց է տալիս, որ վերականգնման տեմպը կայուն հասել է համաճարակից առաջ գրանցված մակարդակների մոտ 70 տոկոսին:

Թեև անշարժ գույքի շուկայի ակտիվությունը դեռևս թույլ է, սակայն այս հանգամանքը չի ազդել գների վրա: Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը մայիսին ՆՏՆԺՀ նվազեց 60 տոկոսով (ապրիլին ՆՏՆԺՀ 80 տոկոս կրճատման համեմատ այս ցուցանիշը բարելավվել է): Ինչևէ, ՆՏՆԺՀ գները 12 տոկոսով աճեցին: Հիպոթեքային վարկերի ծավալի փոքր աճը (1 տոկոս նախորդ ամսվա համեմատ) նպաստեց շուկայի չափավոր վերականգնմանը:

Գնաճի մակարդակը շարունակում է աճել, իսկ հունիսին ՆՏՆԺՀ այն հասավ 1.7 տոկոս մակարդակին, որը դեռևս ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքից (4+/-1.5 տոկոս) ցածր է: Հունիսին ՆՏՆԺՀ սննդամթերքի գներն աճեցին 2 տոկոսով, ինչով էլ պայմանավորված է մայիսին 1.2 գնաճի համեմատ հունիսին արձանագրված 1.7 տոկոս գնաճը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն տվեց գազի սակագնի ավելի ցածր աճին (միջինում 4.5 տոկոս)՝ համեմատած «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ի սկզբանե հայցած 11 տոկոս աճին: Սակագինը կմնա անփոփոխ տնային տնտեսությունների համար, սակայն 2020թ. հուլիսի 19-ից որոշ տնտեսվարողների համար կսահմանվի ավելի բարձր սակագին: Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպը1 և ցածր գնաճի ներկա միջավայրը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը 2020թ. հունիսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատեց 50 բազային կետով՝ սահմանելով այն 4.50 տոկոս, ինչը 2007թ. ի վեր ամենացածրն է:

Ապրիլի համեմատ մայիսին առևտրի ծավալները (հատկապես արտահանումը) փոքր-ինչ վերականգնվեցին, որի արդյունքում կրճատվեց առևտրային դեֆիցիտը, իսկ դրամը կայունացավ: Մայիսին (ՆՏՆԺՀ) արտահանման ծավալները ընկան 9 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված տեքստիլ արտադրանքի և ոչ թանկարժեք մետաղների արտահանման ծավալների նվազմամբ: Օգտակար հանածոների (գլխավորապես պղնձի և մոլիբդենի) արտահանումն իր ավելի բարձր ծավալներով դրական ավանդ ունեցավ արտահանման աճի վրա, իսկ մետաղների գների վերականգնման վերջին միտման պայմաններում այն կարող է շարունակել աջակցել արտահանմանը: Մայիսին (ՆՏՆԺՀ) ներկրման ծավալները ընկան 22 տոկոսով՝ արտացոլելով բոլոր ապրանքատեսակների խմբերի ներկրման ծավալների նվազումը, բացառությամբ սննդամթերքի: Ներկրման ծավալների նվազումը հանգեցրեց առևտրային դեֆիցիտի կրճատմանը, որը ապրիլին գրանցված 153 մլն ԱՄՆ դոլարի համեմատ մայիսին դարձավ 120 մլն ԱՄՆ դոլար: Ինչևէ, սրա վրա մասամբ չեզոքացնող ազդեցություն ունեցավ արտերկրից զուտ դրամական փոխանցումների 35 տոկոս նվազումը: Վճարային հաշվեկշռի առկա տվյալների համաձայն, 2020թ. 1-ին եռամսյակում ՈՒՕՆ-ները կրճատվեցին 24 տոկոսով: Հունիսին միջազգային պահուստները նվազեցին 55 մլն ԱՄՆ դոլարով, բայց մնացին համեմատաբար բարձր՝ ապահովելով 2020թ. շուրջ հինգ ամսվա ներկրման կանխատեսված ծավալների ծածկույթ: Փոխարժեքը մնացել է մեծապես կայուն՝ մայիսից ի վեր արժեզրկվելով 1 տոկոսից պակաս չափով:

Մայիսին բյուջեն արձանագրեց 43 մլրդ ՀՀ դրամի դեֆիցիտ, որի արդյունքում տարվա բյուջեի հաշվեկշիռը փոխվեց 25 մլրդ դրամին հավասար դեֆիցիտի: Մայիսին ՆՏՆԺՀ եկամուտներն ընկան 23 տոկոսով՝ արտացոլելով համարյա բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումների ավելի ցածր մակարդակը: Ծախսերը ՆՏՆԺՀ ավելացան 11 տոկոսով՝ պայմանավորված բոլոր կարևոր ծախսային հոդվածների գծով ծախսերի աճով, բացառությամբ աշխատավարձի և տոկոսների վճարումների: Նշված աճի հիմքում ընկած են նաև «ՔՈՎԻԴ-19»-ին արձագանքմանն ուղղված կառավարության աջակցության փաթեթները: Հունիսի վերջին Խորհրդարանը վավերացրեց ԱՄՀ-ի բյուջետային աջակցության 280 մլն ԱՄՆ դոլարի վարկը և հավանություն տվեց գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքին: Ակնկալվում է, որ նշված օրենքի ընդունմամբ գալիք վեց տարիներին գույքահարկի գծով մուտքերը կքառապատկվեն:

Վարկերի կուտակային ծավալը մայիսի վերջին ՆՏՆԺՀ աճեց 17 տոկոսով, մինչդեռ ավանդների դեպքում աճն ավելի չափավոր էր (10 տոկոս) և պայմանավորված է ՀՀ դրամով արտահայտված ավանդների աճով, ինչպես նաև Կառավարության հակաճգնաժամային վարկային ծրագրերով:
EconoMood

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: