Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային բանկը զարգացող երկրներին կոչ է անում արմատապես վերաիմաստավորել պետական կառավարման նկատմամբ մոտեցումը

Վերադարձ լուրերի բաժին

19:42 , 30 Հունվար 2017

Համաշխարհային բանկը քաղաքականության հարցերին նվիրված իր նոր զեկույցում զարգացող երկրներին և միջազգային զարգացման գործակալություններին կոչ  անում արմատապես վերաիմաստավորել պետական կառավարման նկատմամբ մոտեցումը, քանի որ այդ բարեփոխումը կենսական նշանակություն ունի անվտանգությանը, տնտեսական աճին և սոցիալական արդարությանը սպառնացող խնդիրների լուծման հարցում։

«Համաշխարհային զարգացման մասին – 2017. Պետական կառավարումը և օրենքը» զեկույցում դիտարկվում է այն հարցը, թե հասարակության մեջ իշխանության անհավասար բաշխումը ինչպես է նվազեցնում քաղաքականության միջոցների արդյունավետությունը։ Ըստ զեկույցի, իշխանության ասիմետրիան է այն գլխավոր պատճառներից մեկը, որի հետևանքով օրինակելի հակակոռուպցիոն օրենսդրությունը չի նվազեցնում կոռուպցիան, ապակենտրոնացումը մունիցիպալ մակարդակով չն բարելավվում ծառայությունների որակը և ամենայն մանրամասնությամբ մշակված հարկաբյուջետային քաղաքականության միջոցառումները բավարար չեն լինում՝ խոցելիությունը նվազեցնելու և երկարաժամկետ խնայողությունների աճը խթանելու համար։

Զեկույցում նշվում է, որ երբ քաղաքականության միջոցներն ու տեխնիկական լուծումները ցանկալի արդյունք չեն տալիս, դրա համար սովորաբար մեղադրում են պետական ինստիտուտներին։ Ըստ այդմ, երկրներիը և դոնորները պետք է ավելի լայն մոտեցում ցուցաբերեն կառավարման արդյունավետության բարձրացմանը, որպեսզի տարվող քաղաքականությունը ի վիճակի լինի լուծել իր առջև դրված խնդիրները։ Ավելի արդյունավետ կառավարումը զեկույցում բնորոշվում է որպես մի գործընթաց, որի շրջանակներում պետությունը և ոչ պետական կազմակերպությունները համագործակցում են՝ քաղաքականությունը մշակելով և իրականացնելով, և դրան զուգահեռ՝ գործում են այն պաշտոնական և ոչ պաշտոնական կանոնների համաձայն, որոնք որոշվում են հասարակության մեջ ուժերի հարաբերակցությամբ և իշխանության կառուցվածքով։

Ամբողջական տեքստը՝ այստեղ

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: