Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային արժութային պահուստները նվազել են 266 մլրդ դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:00 , 04 Ապրիլ 2017

Համաշխարհային օտարերկրյա արժութային պահուստները 2016թ. չորրորդ եռամսյակում նվազել են 266 մլրդ դոլարով՝ 11.059 տրլն դոլարից մինչև 10.793 տրլն դոլար: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքի մասին ամեն եռամսյակային զեկույցում (Currency Composition of Official Foreign Exchange Reserves, COFER):

Նշվում է, որ այդ եռամսյակային հաշվետվությունն առաջինն է, որում առանձին տող է հատկացված չինական արժույթով պահուստներին:

Յուանը 8-րդ արժույթն է, որը առանձին է համարվում ամերիկյան դոլարի, եվրոյի, ճապոնական իենի, բրիտանական ֆունտ սթեռլինգի, ավստրալական դոլարի, կանադական դոլարի, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի հետ միասին:

2016թ. սեպտեմբերի վերջից 2016թ. դեկտեմբերի վերջը տեղակայված պահուստների ծավալը (allocated reserves) ավելացել է 100 մլրդ դոլարով՝ 7.8 տրլն դոլարից մինչև 7.9 տրլն դոլար:

Տեղակայված պահուստների ծավալը (unallocated reserves) նվազել է 366 մլրդ դոլարով՝ մինչ 2.89 տրլն դոլար:

ԱՄՆ դոլարներով պահուստներն ավելացել են 113 մլրդ դոլարով՝ մինչև 5.05 տրլն դոլար, եվրոյով նվազել է 19 մլրդ դոլարով՝ մինչև 1.56 տրլն դոլար, իեններով նվազել է 14 մլրդ դոլար՝ մինչև 333 մլրդ դոլար:

Յուաններով պահուստները կազմել են 84.5 մլրդ դոլար:

ԱՄՀ-ն պահուստներ է հավաքում արժութային պահուստների մասին կամավոր ու գաղտնի հիմունքով՝ հիմնադրամի 146 անդամների հիման վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։