Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային ավիափոխադրումների քանակը վերականգնվում է

Վերադարձ լուրերի բաժին

Համաշխարհային ավիափոխադրումները վերականգնվել են` հասնելով մինչճգնաժամային մակարդակի 65%-ին: Եթե մինչ COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումներն ամբողջ աշխարհում ավիաընկերությունները իրականացրել են 181 հազար թռիչք, ապա այժմ դրանց թիվը կազմել է 118 հազար: Այդ մասին հայտնել է RBC-ին՝ հղում անելով ՌԴ-ի էներգետիկայի նախարարությանը:

Ըստ ներկայացված տեղեկատվության 2020թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում իրականացվել է 64 հազար թռիչք, իսկ մայիսին՝ 93 հազար թռիչք: Հունիսի կեսերին իրականացվել է 118 հազար թռիչք, որն իր մեջ ներառել է նաև առևտրային թռիչքները: Հունիսի կեսերին առևտրային թռիչքների թիվը կազմել է 46 հազար և 2 անգամ ավել է եղել ապրիլի կեսերին իրականացված 23 հազար թռիչքից: Մինչև ճգնաժամը իրականացված առևտրային թռիչքների թիվը կազմել է 102 հազար: Համաձայն Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների՝ մայիսին ՌԴ-ում իրականացվել է շուրջ 69,1 հազար թռիչք, ինչը 55%-ով պակաս է եղել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում իրականացված թռիչքներից: ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ համաշխարհային ավիացիան օրական սպառել է 8–9 մլն բարել նավթամթերք, որը կազմել է ընդհանուր սպառման 10%-ը:

Economood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ