Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

Վերադարձ լուրերի բաժին

01:28 , 17 Նոյեմբեր 2019

2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում համաշխարհային առևտրի ծավալների վերականգնման միտումը շարունակել է դանդաղել՝ պայմանավորված հիմնական ապրանքատեսակների գների նվազմամբ, համեմատաբար թույլ ներդրումային միջավայրով և համաշխարհային առևտրին մասնակից հիմնական երկրների միջև առևտրային տարաձայնություններով, որոնք կպահպանվեն նաև տարվա երկրորդ կեսին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումներ՝ համաշխարհային առևտրի ծավալների աճը 2019 թ. կկազմի 2.5% (նախորդ տարի՝ 3.7%):

2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

World_Oil_Brent_Price_2012-2019_CB

Նախորդ տարվա վերջին նավթի գների կտրուկ նվազմանը 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հաջորդել է գների որոշակի աճի միտում՝ պայմանավորված նավթ արդյունահանող երկրների կողմից արդյունահանման ծավալների կրճատմամբ, ինչպես նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացմամբ։ Այնուամենայնիվ, «Բրենթ» տեսակի նավթի գները կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, միջինը նվազել են 9.1%-ով:

World_Copper_Price_2012-2019_CBA

Պահանջարկի կրճատմամբ պայմանավորված՝ պղնձի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 8.9%-ով:

World_Molibdenum_Price_2012-2019_CBA

Մոլիբդենի միջին կիսամյակային գինը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 14.0%-ով:
Կարճաժամկետ հեռանկարում, «առևտրային պատերազմներով» և համաշխարհային պահանջարկի զարգացումներով պայմանավորված՝ գունավոր մետաղների միջազգային գները կձևավորվեն ներկայիս մակարդակի շուրջ:

World_Grain_Price_2012-2019_CBA

Հաշվետու կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հացահատիկի միջազգային գների միջին մակարդակը նվազել է մոտ 1.7%-ով՝ պայմանավորված բերքի բարձր մակարդակի սպասումներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: