Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:37 , 18 Մարտ 2019

Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 27 տարի, արտաքին լուսավորություն չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են, շարքից դուրս եկել։ Ամռանը, բնական լույսի հաշվին՝ խնդիրն ինչ-որ կերպ տանելի է եղել: Իսկ տարվա մյուս եղանակներին իրավիճակն առավել խոցելի է դարձել: Օրվա տևողության կրճատմանը զուգահեռ՝ կրճատվել է ոչ միայն ամենօրյա անցուդարձը, այլև որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու հույսը: Գյուղում արևի մայր մտնելու հետ է հարմարեցվել ամեն ինչ` անգամ մթերային խանութների աշխատանքը:

2018 թվականին, Հերմոնն ընդգրկվել է «Հայաստանում էկո-գյուղերի ցանցի զարգացում» ծրագրում: Աշնան սկզբին մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տարեվերջին արդեն գործակցող կողմերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծել են քառորդ դար գյուղացուն մտահոգող խնդիրը: Ներդրվել է լուսավորության էներգաարդյունավետ համակարգ: Վիվասել-ՄՏՍ-ի գարսենյակից b4b.am-ին հայտնեցին, որ տեղադրվել է 33 LED լուսարձակ: Լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: Նոր՝ 2019 թվականն այստեղ դիմավորել են լուսավորված փողոցներով:

IMG_9390

«Գյուղացուն գյուղում պահողը նրա համար ստեղծված պայմաններն են: Ենթակառուցվածքների զարգացումն այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է այդ պայմաններն ապահովելու համար: Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը դառնում է ինքնավստահ, ստեղծող, դժվարությունները հաղթահարող: Համոզված եմ, որ այս գյուղի արտաքին լուսավորությունը տնտեսական արդյունավետություն ապահովելուն զուգահեռ կբերի նաև այլ փոփոխություններ: Մարդը ստիպված չի լինի խանութ կամ բուժկետ գնալ միայն օրվա լույս ժամերին: Կյանքի նկատմամբ լավատեսությունը կարևոր գործիք է՝ ձեռքբերումներ ունենալու համար: Մենք փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կենսաբազմազանությամբ առանձնացող բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր է դառնում այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

IMG_9378

Ծրագրի իրականացման արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են ուղղվել գյուղի համար կարևոր այլ խնդիրների լուծմանը: Զուգահեռաբար, լուսավորություն ժամանակակից արդյունավետ էներգախնայող համակարգը կնպաստի տեղում կյանքի որակի դրական փոփոխությանն ու աշխուժացմանը:

IMG_9382

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են. դրանք կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է:

Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է: Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am :

* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: