Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համայնքները սեփական եկամուտներն ավելացրել են 1 մլրդ դրամով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:44 , 10 Ապրիլ 2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են մարզային և համայնքային հարցեր: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի բաժինը b4b.am-ին հայտնեց, որ Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ՝ մոտ 1 մլրդ դրամով։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։

Կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականների պատշաճ ապահովման առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ, անկախ հարցի միջգերատեսչական բնույթից, մարզպետները պարտավոր են պարզել բացթողումների իրական պատճառները և այսուհետ բացառել համակարգի՝ մարդկային գործոնով պայմանավորված խափանման դեպքերը։

Համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների առնչությամբ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ «Միավորման գործընթացն այլևս իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքով»,- ասել է Պապիկյանը։

Նա մարզպետներին հորդորել է նաև ուշադրության առանցքում պահել համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատումը որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել բոլորովին վերջերս հիմնանորոգված կամ վերանորոգված ճանապարհների շինաշխատանքում արձանագրված որակական խախտումները և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։