Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համայնքային խորհրդի ներկայացուցիչները բարձրացել են ծովի մակարդակից մոտ 3000մ բարձրության վրա գտնվող Ամուլսարի 2 ապագա բացահանքերի տարածք (լուսանկարներ, տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

10:50 , 19 Հուլիս 2017

Համայնքային խորհուրդը դիտարկվում է, որպես կարևորագույն օղակ՝ համայնք- հանքարդյունաբերող կապը արդյունավետ և օբյեկտիվ դարձնելու տեսակետից

Ամուլսարի հարակից՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների խորհուրդների ներկայացուցիչները՝ 25 տարբեր մասնագիտությունների մարդիկ, այցելեցին Ամուլսարի Ծրագրի աշխատանքային ճամբար, բարձրացան ծովի մակարդակից մոտ 3000մ բարձրության վրա գտնվող ապագա 2 բացահանքերի տարածքը, ծանոթացան ծրագրի ենթակառուցվածքների տեղադիրքերին՝ այդ թվում կույտային տարրալվացման հարթակի և ապագա ոսկու կորզման գործարանի շինհրապարակի տարածքները:

lid01

Լիդիան Արմենիայի բնապահպանական աշխատանքների ղեկավար Արթուր Պեպանյանը համայնքային խորհուրդներին ներկայացրեց կատարված և պլանավորված աշխատանքների վերաբերյալ մանրամասն պրեզենտացիա և պատասխանեց խմբի անդամներին հուզող բոլոր հարցերին: Ապագա բացահանքերի տարածքում հյուրերը հնարավորություն ունեցան հասկանալու հանքի իրական հեռավորությունը բնակելի համայնքից և ստացան կենսաբազմազանության և ընդհանրապես բնական միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

lid02

Համայնքային խորհուրդները կազմված են հանքավայրի հարակից համայնքների բնակիչներից, ովքեր ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում այցելել աշխատանքային ճամբար, հանքավայրի տարածք՝ իրենց համայնքների բնակիչներին հուզող կամ հետաքրքրող հարցադրումները հասցնելով Լիդիան Արմենիային և ստանալով վերջինիս մեկնաբանությունները։ Սա խորհուրդների ներկայացուցիչների առաջին այց էր բացահանքի տարածք, որտեղ այցելուները կարողացան սեփական աչքով տեսնել ապագա բացահանքերիի տեղադիրքերը և կատարվող աշխատանքը, ինչը նրանց կողմից գնահատվեց՝ որպես պատասխանատու, մանրակրկիտ և բոլոր տրված խոստումներին համարժեք։

lid04

Համայնքային խորհուրդներն առաջիկայում շարունակելու են իրենց մշտադիտարկումները՝ ապահովելով կապն ընկերության և համայնքների միջև։ Լիդիան Արմենիան ունի ինֆորմացիոն կենտրոններ Ջերմուկում, Գնդեվազում, Գորայքում և Սարավանում, բացի այդ ընկերության ավելի քան 900 աշխատակիցներից մոտ 400 տեղի բնակիչներ են, ովքեր նույնպես ապահովում են սերտ կապը համայնքների և ընկերության միջև։ Այդուհանդերձ, համայնքային խորհուրդները գնահատվում են որպես կարևորագույն օղակ՝ ընկերություն-համայնք շփումներն առավել արդյունավետ և օբյեկտիվ դարձնելու առումով։

Հաղորդագրությանը կցվում է Լիդիան Արմենիա ընկերության գործունեության վերաբերյալ երեք համայնքների՝ Ջերմուկի, Գնդեվազի և Սարավանի խորհուրդների ներկայացուցիչների տեսակետները ՝ բացահանքի տարածքներ կատարված այցից հետո։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

Հայաստանի միջոցով գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում. Տիգրան Ջրբաշյան

Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի զարգացման հիմնական հիմնախնդիրների մասին, նշեց, որ առկա են թե լուրջ մարտահրավերներ