Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համահայկական առևտրի պալատի սփյուռքահայ գործարարներին կոչ է արել ակտիվ ներգրավվել հայրենիքում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:33 , 27 Մարտ 2019

Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական Առևտրային Ցանց (ATN), կոչ է արել սփյուռքահայ գործարար համայնքներին՝ ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանում և օժանդակելու Հայաստանի հետ համաշխարհային կապերի զարգացման գործին: b4b.am-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը նաև նշում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սփյուռք-Հայաստան, ինչպես նաև միջազգային բիզնես կապերի զարգացմանը։ Կոչը լույս է տեսել ATN-ի լրաբերում:

ATN-ի կոչը անդրադառնում է վերջերս հրապարակված Կառավարության Տնտեսական Հեղափոխության հնգամյա ծրագրին որը ենթադրում է խորքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ «Մենք ողջունում ենք Նոր Հայաստանի կառավարության լուրջ մտադրությունները, հատկապես շուկայական անազնիվ հարաբերությունները և աչառությունները արմատախիլ անելու հարցում»,- ասված է կոչի մեջ։

Հեղափոխությունից հետո ATN-ի ներկայացուցիչները հանդիպել են պետական պաշտոնյաների և ներկայացրել իրենց տեսակետները և կառույցը՝ միջազգային հայկական գործարար նոր հարթակ, որը էական հեռանկարային արժեք է ներկայացնում Հայաստանի համար։

ATN PIC1

2018-ին ATN-ի անդամ կազմակերպությունները հյուրընկալել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Թորոնթո և Լոս Անջելես մեկնած առաջին տնտեսական պատվիրակությանը։ Աշնանը 6 անդամ կազմակերպություններից երկու տասնյակի չափ ներկայացուցիչներ մասնակցել են Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին։ Հունվարին Ցյուրիխում ՀՀ վարչապետի պատվիրակությունը հյուրընկալվեց տեղի հայկական առևտրային պալատում։

Կոչում նաև նաև արձանագրված է, որ ATN-ը սկսել է հրապարակել շաբաթական գործարար լուրերի ամփոփում Հայաստանի մասին իր գլոբալ գործարար համայնքի համար և պատրաստ է օժանդակելու այդ գործին: ATN-ի կոչը ուղղված է իր անդամ կազմակերպություններին, ինչպես նաև սփյուռքի բոլոր գործարարներին՝ ներգրավվելու և օժանդակելու Հայաստանի հետ համաշխարհային կապերի զարգացման գործին։

ATN_PIC2
ՀԱՑ-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 18 ասոցիացիաներ 13 երկրներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: