Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Համագործակցություն ենթակառուցվածքների զարգացման ու էներգետիկայի ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

00:19 , 15 Մայիս 2019

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ համագործակցության զարգացումը, այն մեծ ներուժ ունեցող հսկայական շուկա է։ Պեկինում այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։

«ՀՀ վարչապետը Պեկինում է՝ մասնակցելու Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին։ Սա առաջին նման միջոցառումն է, որին մասնակցում են նաև Հնդկաստանի, Հունաստանի, Սինգապուրի, Շրի Լանկայի և Կամբոջայի ղեկավարները։ Արդեն հետաքրքիր փաստ է այն, որ Հայաստանը հրավիրված է մասնակցելու նման բարձր մակարդակի համաժողովի։ Կայացավ հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաջորդը Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Չինաստանի վարչապետի հետ։ Չինաստանն այսօր աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, հսկայական շուկա, ու Հայաստանը կարևորում է համագործակցության զարգացումը Չինաստանի հետ»,-ասաց Հրաչյա Թաշչյանը։

Նա դեռ վաղ համարեց կոնկրետ արդյունքների մասին խոսելը, սակայն ավելացրեց, որ նախանշվել են ռազմավարական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ծրագրեր, էներգետիկա, հանքարդյունաբերություն։ Նա տեղեկացրեց, որ խոսվել է չինական շուկայում հայկական ապրանքների առաջմղման հարցի մասին։

«Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ հարցում։ Խոսքը հայկական կոնյակի, գինու, գյուղատնտեսական ապրանքների մասին է։ Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը տարբեր առևտրային միջոցառումների, որի միջոցով ավելի լայն հնարավորություն կլինի ներկայացնել հայկական ապրանքները»,- եզրափակեց ՀՀ վարչապետի օգնականը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: