Invalid username or password
Ռուսական Cbonds գործակալությունը և Հայաստանի ֆոնդային բորսան կնքել են համաձայնագիր Premium Cbonds կայքում գնանշումների և AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի և պարտատոմսերի մասին տեղեկատվության արտացոլման վերաբերյալ։ Սա հասանելի կդարձնի հայաստանյան արժեթղթերի մասին տեղեկատվությունը միջազգային մասնագետների շրջանակներին։
Cbonds-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը նշեց․ «Մեզ համար կարևոր է կայքի օգտատերերին տրամադրել ճշգրիտ և մանրամասն տեղեկատվություն: Cbonds-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցությունը կապահովի հայկական արժեթղթերի մասին տեղեկատվության ամբողջականություն, ստացման արագություն և հուսալիություն: Հուսով ենք, որ դա կբարձրացնի Ռուսաստանի և այլ երկրների ներդրողների հետաքրքրությունը հայկական արժեթղթերի շուկայի նկատմամբ»։
«Մենք բարձր ենք գնահատում Cbonds-ի հետ համագործակցությունը և հույս ունենք, որ AMX-ի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայությունը գործակալության կայքում կբարձրացնի տարածաշրջանի և միջազգային ներդրողների հետաքրքրությունը AMX-ի ֆինանսական գործիքների և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև կնպաստի հայկական և օտարերկրյա թողարկողների արժեթղթերով բորսայական առևտրի ակտիվացմանը»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Այժմ կայքը պարունակում է ավելի քան 600 հայկական պարտատոմսերի և եվրապարտատոմսերի թողարկման մանրամասներ, որոնցից շրջանառվում են ավելի քան 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 130 թողարկումներ։ Ինչպես նաև հասանելի է տեղեկատվություն Հայաստանյան 11 թողարկողների բաժնետոմսերի պարամետրերի, գնանշումների ավարտի և առևտրաշրջանառության արխիվի վերաբերյալ:
Ֆոնդային բորսայում ցուցակվելու համար կարող եք տեսնել ցուցակման ուղեցույցը։
Դիտումներ 222
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։