Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հաճախորդների առջև իր դռները բացեց Հայէկոնոմբանկի «Դավթաշեն» մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

16:31 , 05 Սեպտեմբեր 2017

Այսօր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց Բանկի թվով 50-րդ՝ «ԴԱՎԹԱՇԵՆ» մասնաճյուղի դռները: Հաճախորդները «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30 և շաբաթ օրերին՝ 10:00-14:00:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Դավթաշեն Մասնաճյուղն առաջինն է տվյալ համայնքում և դրա բացումը փաստում է այն մասին, որ մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին: Մասնաճյուղն աշխատելու է նաև շաբաթ օրերին՝ փորձելով բանկային գործարքների կատարման գործընթացն ավելի հարմարավետ կազմակերպել մեր բազմազբաղ հաճախորդների համար: Բանկը նախատեսում է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բացել նոր մասնաճյուղեր՝ շարունակելով բանկի ներկայացվածության և հաճախորդներին առավել հասանելիության ապահովման իր որդեգրած տարածքային քաղաքականությունը»:

Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման` որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2017թ. hոկտեմբերի 5-ը «ԴԱՎԹԱՇԵՆ» Մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.

• Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով,
• Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 1 % ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով,
• Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկերի և վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին,
• Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով։

«Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Այն հարցին թե Բանկն ինչ առաջիկա պլաններ ու զարգացման ծրագրեր է նախատեսում գործադիր տնօրեն Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում:

Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն և օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը, որի շնորհիվ 2017թ. բանկը կամրապնդի իր դիրքերը և կավելացնի իր մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում»:

Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 26-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։